Ա. Լոպուխին
«Քո որդիները նվաղել են, պառկած են բոլոր փողոցների անկյուններում, ինչպես որոգայթի մեջ ընկած այծը՝ լցված Տիրոջ զայրույթով, քո Աստծո հանդիմանությամբ»։ [20] (Սինոդական թարգ․)
«Քո որդիները նվաղել են և պառկած են․․․ինչպես որոգայթի մեջ ընկած այծը»։ Սա Երուսաղեմի բնակչության լիակատար շփոթվածության և անօգնականության մասին միևնույն գաղափարի վերարծարծումն է։ Իր հանդեպ հատուկ ուշադրություն է պահանջում վերջին համեմատությունը, որը Սեպտուագինտայում ամբողջովին այլ կերպ է ընթերցվում՝ «որպես կիսեփ ճակնդեղ»։ Հերոնիմոս Երանելին սա բացատրում է նրանով, որ եբրայեցերեն «tho» բառը, որը նշանակում է «այծ», թարգմանվել է ասորական «thoveth» բառից, որը նշանակում է «ճակնդեղ»: Բայց առաջին թարգմանությունն ավելի ճիշտ է և նույն մարգարեի խոսքերում ունի իր զուգահեռը (Ես. 13:14):
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Քո որդիները, տարակուսած, քուն են մտել բոլոր ճանապարհների խաչմերուկներում: Նրանք կարծես կիսեփ ճակնդեղ լինեն: Նրանց մէջ Տիրոջ բարկութիւնն է լցուած, նրանք խոտորուած են Տէր Աստծուց:
(Արարատ թարգ․) Քո որդիները նվաղել են, պառկել են բոլոր փողոցների անկյուններում ցանցի մեջ բռնված վայրի այծի նման. նրանք լի են Տիրոջ զայրույթով, քո Աստծու հանդիմանությամբ։
(Գրաբար) Որդիքն քո տարակուսեալք` որ ննջեն ի կիցս ամենայն ճանապարհաց, իբրեւ զճակնդեղ կիսեփեաց, լի էին ի բարկութենէ Տեառն. լուծեալք ի Տեառնէ Աստուծոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: