Եսայու մարգարեության մեկնություն 54:3

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Աջ ու ձա՛խ տարածուիր, եւ քո սերունդը պիտի ժառանգի հեթանոսներին եւ պիտի կառուցի աւերուած քաղաքները:
   
   Աջ և ձախ տարածվիր ։
   Այսինքն՝ նախ հրեաների մեջ, որովհետև հրեաներն աջակողմում էին և տեղյակ՝ Օրենքին, իսկ ապա ձախակողմում, ուր հեթանոսներն էին, որ աչքի էին ընկնում իրենց անգիտությամբ: Դարձյալ, աջը աշխարհի արևելքն է, որտեղից ծագում է լույսը, իսկ ձախը արևմուտքն է, ուր խոր խավար է։ Այս ամենից պարզ է դառնում, որ մարգարեն աշխարհի չորս կողմերի համար է ասում:
   Քո զավակները ժառանգելու են հեթանոսներին։
    Այստեղ զավակները առաքյալներն ու նրանց հետևորդներն են՝ հայրապետներն ու վարդապետները:
   Կառուցելու ես ավերված քաղաքները
    «Ավերված քաղաքներ» ասելով նկատի ունի մարդու բնությունը, որովհետև այն ավերված էր՝ զուրկ բարի գործերից:
   

Ա. Լոպուխին

 «Որովհետև դու պիտի տարածվես աջ ու ձախ, և քո սերունդները պիտի տիրեն ժողովուրդներին ու պիտի բնակեցնեն դատարկված քաղաքները։ [3] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 54:2

--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Աջ ու ձա՛խ տարածուիր, եւ քո սերունդը պիտի ժառանգի հեթանոսներին եւ պիտի կառուցի աւերուած քաղաքները:
(Արարատ թարգ․) որովհետև դու պիտի տարածվես աջ ու ձախ, քո սերունդը պիտի ժառանգի ազգերին և բնակեցնի ավերված քաղաքները։
(Գրաբար) յաջ եւ յահեակ թռուսջիր, եւ զաւակ քո զհեթանոսս ժառանգեսցէ: եւ զքաղաքս աւերեալս շինեսցես: