Ա. Լոպուխին
7-8․ «Կարճ ժամանակով Ես թողել էի քեզ, սակայն մեծ ողորմածությամբ քեզ հետ կընդունեմ։ [7] «Բարկությունից տաքանալով՝ Ես ժամանակավորապես քեզանից թեքեցի Իմ երեսը, սակայն հավիտենական ողորմածությամբ կողորմեմ քեզ, - ասում է քո Փրկիչը՝ Տերը»։ (Սինոդական թարգ․)
«Կարճ ժամանակով Ես թողել էի քեզ․․․սակայն հավիտենական ողորմածությամբ կողորմեմ․․․» - Այստեղ կիրառված են եբրայական պոեզիայի համար սովորական հնարքները՝ մտքերի զուգահեռականությունը և դրանց հակափաստարկումը։ Թե՛ այս պատկերի բովանդակությունը, և թե՛ դրա ձևը շատ նման են Օսէէ մարգարեի կողմից մանրակրկտորեն բացահայտված հայտնի խորհրդանշական պատկերին (հատկապես Ոս․ 2։19-20)։ Այստեղ ուշադրության է արժանի նաև Աստվածային բարկության և սիրո հակադրությունը․ բարկությունը կարճաժամկետ է, իսկ ողորմածությունը և սերը՝ հավերժ։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) «Միառժամանակ լքեցի քեզ, բայց մեծ գթութեամբ պիտի ողորմեմ քեզ:
(Արարատ թարգ․) «Մի փոքր ժամանակ քեզ լքեցի, բայց մեծ գթասրտությամբ պիտի հավաքեմ քեզ։
(Գրաբար) առ ժամանակ մի թողի զքեզ, եւ ողորմութեամբ մեծաւ ողորմեցայց քեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: