Եսայու մարգարեության մեկնություն 59:17

Ա. Լոպուխին

17-19․ «Եվ Նա հագավ արդարությունն իբրև զրահ, և փրկության սաղավարտը դրեց Իր գլխին, և զգեստավորվեց վրեժխնդրության պատմուճանով՝ իբրև հանդերձ, և նախանձախնդրությունն իր վրա գցեց իբրև վերարկու»։ [17] «Ըստ վրեժխնդրության չափի, ըստ այդ չափի Նա Իր հակառակորդներին կփոխհատուցի բարկությամբ, Իր թշնամիներին՝ վրեժխնդրությամբ, կղզիներին (ծովեզրյա երկրներին) արժանին կհատուցի»։ «Եվ արևմուտքում պիտի վախենան Տիրոջ անունից, և արևելքում՝ նրա փառքից։ Եթե թշնամին գա որպես գետ, ապա Տիրոջ շունչը կքշի նրան»: (Սինոդական թարգ․)
   
   17-19-րդ համարներում Իսրայելի Միջնորդի՝ նրա բոլոր թշնամիների հանդեպ ռազմատենչ պայքարի վառ գույներով ընդգծվում է Բարձրյալի ապագա հաղթանակը բոլոր հակառակորդների նկատմամբ՝ հակառակորդներ ինչպես հենց հրեաների շարքերից («հակառակորդներ և թշնամիներ» - 18-րդ համար), այնպես էլ հեթանոսների շարքերից («կղզիներ» – 18-րդ համար)։

   Այստեղ հետաքրքրական է պատերազմական սովորական զրահների (զրահ և սաղավարտ) համեմատությունը բարոյական պայքարի զենքերի կամ միջոցների հետ (արդարություն, փրկություն), որը հետագայում կրկնվում է նաև Պողոս առաքյալի կողմից (Եփես․ 6։17, 1, Ա Թես․ 5։8)։

--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Իբրեւ զրահ հագաւ արդարութիւնը, իբրեւ սաղաւարտ՝ գլխին դրեց փրկութիւնը, իբրեւ հանդերձ ու պատմուճան՝ իր վրայ գցեց վրէժխնդրութիւնը, որ հատուցում տայ նրանց:
(Արարատ թարգ․) Նա հագավ արդարությունն իբրև զրահ և փրկության սաղավարտը դրեց իր գլխին. հագավ վրեժխնդրության զգեստն իբրև պատմուճան և նախանձախնդրությունն իր վրա գցեց իբրև վերարկու։
(Գրաբար) Եւ զգեցաւ իբրեւ զրահս զարդարութիւն. եւ եդ ի գլուխ իւր իբրեւ զսաղաւարտ զփրկութիւն, եւ արկաւ զիւրեւ հանդերձ եւ պատմուճան վրէժխնդրութեան` հատուցանել զհատուցումն.