Ա. Լոպուխին
«Եվ կգա իրենց ամբարշտությունից դարձի եկած Սիոնի ու Հակոբի որդիների Փրկարարը, - ասում է Տերը»։ [20] (Սինոդական թարգ․)
Մարգարեի նախորդ, որոշակի չափով քողարկված մեսիական խոսքն այստեղ վերածվում է Մեսիայի ու Նոր Կտակարանի մասին պարզ և ուղղակի կանխատեսման։
«Եվ կգա իրենց ամբարշտությունից դարձի եկած Սիոնի ու Հակոբի որդիների Փրկարարը, - ասում է Տերը» - Պողոս առաքյալն Իսրայելի ճակատագրի մասին իր հայտնի, կանխամտածված հիմնավորման մեջ այս հատվածը մեջբերում է որպես ապացույց նախքան Տիրոջ՝ դեպի երկիր երկրորդ գալուստը բոլոր հրեաների դարձի մասին (Հռոմ․ 11։26)։ Սակայն, իհարկե, ոչինչ մեզ չի խանգարում սույն մարգարեության մասնակի իրականացումը վերագրել Հիսուս Քրիստոսի առաջին գալստյան ժամանակահատվածին, երբ հրեաներից շատերը դարձի եկան դեպի Տերը և հավատացին Մեսիային։
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) «Մի փրկիչ պիտի գայ Սիոնից ու պիտի վանի Յակոբի ամբարշտութիւնները», -ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) «Մի Փրկարար է գալու Սիոն և Հակոբի մեջ՝ իրենց հանցանքներից դարձի եկողներին»,- ասում է Տերը։
(Գրաբար) Եկեսցէ ի Սիովնէ փրկիչ, եւ դարձուսցէ զամպարշտութիւնս Յակովբայ` ասէ Տէր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: