Ա. Լոպուխին
5-6․ «Օձի ձվերի վրա են թուխս նստում և սարդոստայն են հյուսում, ով ուտի նրանց ձվերը՝ կմահանա, իսկ եթե կոտրի՝ իժը դուրս կսողա»։ [5] «Նրանց սարդոստայնները հագուստի համար անպիտան են, և նրանք չեն ծածկվում իրենց ստեղծածով, նրանց գործերը անարդար գործեր են, և նրանց ձեռքերում բռնություն կա»։ (Սինոդական թարգ․)
Մարգարեն այստեղ վերարծարծում է Իսրայելի ողջ գործունեության անարդար ու բռնավոր բնույթի մասին միևնույն միտքը՝ այն զուգորդելով մի նոր, նմանատիպ գործունեության հանցավոր պտուղների չափազանց վտանգավորության ու անպիտանության մասին մտքին: Այդպիսով Եսայի մարգարեն պատկերների և համեմատությունների միջոցով սույն համարներում բացահայտում է այդպիսի գործունեության վնասակար բնույթը՝ այն համեմատելով օձի ձվերի հետ, իսկ դրա տված պտուղների անպետքությունն ու վտանգավորությունը՝ անկշիռ սարդոստայնի հետ, որը պատրաստ է պատռվել անգամ ամենաչնչին հպման դեպքում։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Քարբ օձի ձուեր են ծակում եւ սարդերի ոստայն հիւսում. եթէ որեւէ մէկը կամենայ ուտել դրանցից, ծակ բացելով՝ նրա մէջ կը գտնի ջուր եւ քարբ օձ:
(Արարատ թարգ․) Նրանք քարբ օձի ձվերով են թուխս նստում և սարդոստայն են հյուսում. նրանց ձվերից ուտողը կմեռնի, և ջարդվողից իժ է դուրս գալիս։
(Գրաբար) Զձուս քարբից ծակեցին, եւ զոստայնս սարդից անկանէին. եւ որ կամիցի ուտել ի նոցանէն, ծակեաց բաց` եւ եգիտ ջուր, եւ ի նմին քարբ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: