Եսայու մարգարեության մեկնություն 59:9

Ա. Լոպուխին

9-11․ «Ահա թե ինչու թե՛ իրավունքն է մեզանից հեռու, և թե՛ արդարությունը մեզ չի հասնում, Սպասում ենք լույսի, և ահա խավար է, լուսավորման, և ահա քայլում ենք մթության մեջ»։ [9] «Կույրերի նման պատն ենք շոշափում, և աչք չունեցողի պես խարխափելով ենք գնում, կեսօրին սայթաքում ենք, ինչպես մթնշաղին, ողջերի մեջ լինելով՝ մեռյալների պես ենք»։ «Մենք ամենքս մռնչում ենք արջերի նման և ճվճվում աղավնիների պես, սպասում ենք դատաստանի, սակայն այն չկա, փրկության՝ սակայն այն հեռու է մեզանից»։ (Սինոդական թարգ․)
   
   9-11-րդ համարներում բացահայտվում են վերոնշյալ կործանարար վարքագծի պտուղները կամ հետևանքները, որոնք այստեղ բնութագրվում են որպես արդարության վերացում, որպես լույսի կորուստ և խավարի մեջ ընկղմում (9-րդ համար): Այդ պտուղները համեմատվում են կույրի անօգնական վիճակի և մինչև իսկ մեռածի՝ ողջերի մեջ ունեցած կացության հետ (10-րդ համար), ինչպես նաև նմանեցվում են մռնչացող արջի և ճվճվացող աղավնու ողբալի վիճակին (11-րդ համար)։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ահա թէ ինչու իրաւունքը հեռացաւ նրանցից, եւ արդարութիւնը չի հասնելու նրանց. մինչ նրանք լոյս էին ակնկալում՝ խաւար եղաւ նրանց համար, մինչ լոյսի էին սպասում՝ շուռ եկան դէպի մութը:
(Արարատ թարգ․) Դրա համար իրավունքը հեռացավ մեզնից, և արդարությունը չի հասնում մեզ։ Սպասում ենք լույսի, և ահա խավար է, պայծառության, և ահա քայլում ենք մթության մեջ։
(Գրաբար) Վասն այնորիկ հեռացան ի նոցանէ իրաւունք, եւ մի հասցէ առ նոսա արդարութիւն: մինչդեռ ակն ունէին լուսոյ` եղեւ նոցա խաւար. եւ մինչդեռ սպասէին նմա, ընդ մութ շրջեցան: