Եսայու մարգարեության մեկնություն 60:9

Ա. Լոպուխին

«Այսպես, Ինձ են սպասում կղզիները և նրանց առջևից՝ Թարսիսի նավերը, որպեսզի հեռվից բերեն քո որդիներին և նրանց հետ՝ նրանց արծաթն ու ոսկին, քո Տեր Աստծո և Իսրայելի Սրբի անվան համար, որովհետև Նա փառավորեց քեզ»։ [9] (Սինոդական թարգ․)
   
   «Թարսիսի նավեր» արտահայտության ներքո, առհասարակ, հասկացվում է վերակենդանացած ծովային առևտուրը, որով զբաղվում էին Հին Արևելքի բնակիչները հեռավոր Արևմուտքի՝ Թարսիս քաղաքի բնակիչների հետ, որն էլ իր հերթին գտնվում էր ներկայիս Իսպանիայի տարածքում (Գ Թագ․ 10։22, Եզեկ․ 27։12, Հովն․ 1։3 և այլ տեղիներ)։ Եսայի մարգարեի համար այստեղ, գլխավորապես, կարևոր էր մատնացույց անել այդ վայրի տպավորիչ հեռավորությունը, ինչը, սակայն, նրա բնակիչներին չէր խանգարի գալ ու մուտք գործել վերականգնված Սիոնի պարիսպներիս ներս։
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 60:5

--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ինձ են սպասում կղզիները եւ Թարսիսի նաւերը, որպէսզի նախօրօք հեռուներից բերեն քո որդիներին եւ նրանց հետ՝ արծաթն ու ոսկին, Տիրոջ սուրբ անուան համար, Իսրայէլի փառաւորեալ սրբի համար:
(Արարատ թարգ․) Ծովեզրերը սպասում են ինձ, Թարսիսի նավերը դրանց առջևում են, որպեսզի հեռվից բերեն քո որդիներին և նրանց հետ՝ նրանց արծաթն ու նրանց ոսկին Տիրոջ՝ քո Աստծու անվան համար, Իսրայելի Սրբի համար, որը քեզ փառավորում է։
(Գրաբար) Ինձ ակն ունին կղզիք եւ նաւք Թարսսի, յառաջագոյն ածել զորդիս քո ի հեռաստանէ. զարծաթն եւ զոսկի ընդ իւրեանս` վասն անուան Տեառն սրբոյն, եւ վասն սրբոյն Իսրայէլի փառաւորելոյ: