Եսայու մարգարեության մեկնություն 62:6

Ա. Լոպուխին

6-7․ «Քո պարիսպների վրա, Երուսաղե՛մ, Ես պահապաններ կարգեցի, որոնք չեն լռելու ոʹչ գիշերը, ոʹչ ցերեկը: Օ՜, դուք, Տիրոջ մասին հիշեցնողնե՛րդ, մի՛ լռեք»: [6] «Միʹ լռեք Նրա առաջ, մինչև որ Նա չվերականգնի ու Երուսաղեմը փառապանծ չդարձնի երկրի վրա»: (Սինոդական թարգ․)
   
   Մեսիան ոչ միայն Ինքը չի լռելու և անխոնջ կերպով իրականացնելու է Իր մեսիական ծառայության վսեմ պարտավորությունները, այլև դրա համար կանչելու է հատուկ «պահապանների» մի ամբողջ շարք, այսինքն՝ գործակիցների՝ ի դեմս առաքյալների, աշակերտների ու, առհասարակ, նորկտակարանյան ամբողջ նվիրապետության: Այս «Մեծ Ավետաբերի» կերպարն ու Նրա կողքին կանգնած «պահապանների» դերակատարությունը Եսայի մարգարեի կողմից բացահայտվել և մեր կողմից մեկնաբանվել են ավելի վաղ գլուխներում (Ես. 52:7-8):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Քո պարիսպների վրայ, ո՛վ Երուսաղէմ, ամբողջ օրն ու ողջ գիշերը պահապաններ պիտի կարգեմ, որ մինչեւ վերջ չդադարեն յիշել Տիրոջը:
(Արարատ թարգ․) Քո պարիսպների վրա, ո՛վ Երուսաղեմ, պահապաններ եմ դրել. նրանք ամբողջ օրն ու գիշերը բնավ չպիտի լռեն։ Դուք, որ Տիրոջը հիշատակում եք, դադար մի՛ առեք
(Գրաբար) Եւ 'ի վերայ պարսպացն քոց Երուսաղէմ՝ պահապա՛նս կացուցից, զօրն ողջոյն և զգիշերն ամենայն. որ մինչև ցայգ՝ մի՛ դադարեսցեն յիշել զՏէր։