Եսայու մարգարեության մեկնություն 66:21

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Եւ նրանցից եմ վերցնելու ինձ համար քահանաներ ու ղեւտացիներ, -ասում է Տէրը:
   
   Նրանցից եմ վերցնելու Ինձ համար քահանաներ ու ղևտացիներ։

   Կամ նկատի ունի ժողովրդի որդիներին, որոնք տասանորդ են բերում քահանաներին, կամ ղևտացիների մասին է ասում, կամ էլ հեթանոսների, որոնք «Տիրոջ տան՝ Իսրայելի որդիների նման ինձ նվերներ են մատուցում» (հմմտ. Ղևտ. 7։29-31):
   

Ա. Լոպուխին

«Նրանց միջից վերցնելու եմ քահանաներ և ղևտացիներ,- ասում է Տերը»: [21] (Սինոդական թարգ․)
   
   «Նրանց միջից վերցնելու եմ քահանաներ և ղևտացիներ,- ասում է Տերը» - Հինկտակարանյան ողջ պատմության ընթացքում քահանայական ծառայությունը միայն մեկ ազգատոհմի՝ Ղևտացիների արտոնությունն էր: Իսկ այժմ, նորկտակարանյան այն ժամանակաշրջանում, որը հայտնվում է մարգարեի հայացքի առջև, քահանայական ծառայության հնարավորություն են ստանալու բոլոր արժանավորները՝ ոչ միայն նորադարձ հրեաները, այլ նաև մկրտված հեթանոսները: Այս մարգարեության իրականացումը կարելի է տեսնել, օրինակ, Պետրոս առաքյալի խոսքերում. «Դուք ընտրյալ ցեղ եք, թագավորություն, քահանայություն…դուք, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծո ժողովուրդն եք» (Ա Պետ. 2։9–10)։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Եւ նրանցից եմ վերցնելու ինձ համար քահանաներ ու ղեւտացիներ, -ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) Ես նրանցից վերցնելու եմ քահանաներ և ղևտացիներ,- ասում է Տերը,-
(Գրաբար) եւ ի նոցանէ առից ինձ ի քահանայս եւ ի ղեւտացիս` ասէ Տէր: