Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն 3։1

Ա. Լոպուխին

1-11. «Մենք, այդտեղից վերադառնալով, գնացինք դեպի Բասան տանող ճանապարհով: Բասանի երկրի արքա Օգը, ինքն ու իր ամբողջ ժողովուրդը Սեդրայինում պատերազմի ելան մեր դեմ»: [1] «Դուք ահա անցնում եք Սեիրում բնակվող ձեր եղբայրների՝ Եսավի որդիների սահմաններով: Նրանք ձեզանից պիտի վախենան»: «Տերն ինձ ասաց. «Նրանից մի՛ վախեցիր, որովհետև քո ձեռքն եմ նատնելու նրան, նրա մաբողջ ժողովրդին ու նրա ամբողջ երկիրը: Նրա ու նրա ժողովրդի հետ կվարվես այնպես, ինչպես որ վարվեցիր Եսեբոնում բնակվող ամորհացի Սեհոնի ու նրա ժողովրդի հետ»: «Եվ մեր Տեր Աստվածը Բասանի արքա Օգին ու նրա ամբողջ ժողովրին մատնեց մեր ձեռքը: Մենք կոտորեցինք նրանց այնպես, որ նրանցից ոչ ոք կենդանի չմնաց»: «Այդ ժամանակ մենք նվաճեցինք նրա բոլոր քաղաքները: Չկար ոչ մի քաղաք, որ նրանից խլած չլինեինք: Բասանի Օգ արքան արգոբ գավառի շրջակայքում ուներ ընդամենը վաթսուն քաղաք»: «Նրանք բոլոր այդ քաղաքները ամրացրել էին բարձր պարիսպներով, դարպասներով ու դռնափակերով, բացի փերեզացիների չամրացված քաղաքներից, որոնք բավականին շատ էին»: «Նրանց կոտորեցինք այնպես, ինչպես Եսեբոնի արքա Սեհոնին: Մեկը մյուսի հետևից ավերեցինք բոլոր քաղաքները, կոտորեցինք այնտեղ բնակվող կանանց ու մանուկներին: Նրանցից և ոչ մեկը մազապուրծ չեղավ»: «Նրանց բոլոր անասուններն ավար առանք ու կողոպտեցինք քաղաքները»: «Այդ ժամանակ ամորհացիների երկու թագավորներից գրավեցինք Հորդանան գետի այն կողմում գտնվող երկիրն առնոնից մինչև Հերմոն»: «Փյունիկեցիները Հերմոնն անվանում էին Սանիոր, իսկ ամորհացիները՝ Սանիր»: «Միսորի երկրի բոլոր քաղաքները, Գաղաադի ամբողջ շրջանը, ամբողջ Բասանը մինչև Եղքա ու Եդրային Օգի թագավորության քաղաքներն էին Բասանում»: «Ռափայինեաններից մնաց միայն Բասանի թագավոր Օգը: Նրա մահճակալը, որ երկաթից էր, հիմա գտնվում է Ամոի հետնորդների ամրոցում: Հսկաների կանգունով չափած՝ ինը կանգուն էր դրա երկարությունը, և չորդ կանգուն էր դրա լայնությունը»: (Սինոդական թարգ․)
   
Հմմ. Թվ. 21:33-35
«Քեներեթ»-ը Գենեսարեթական լիճն է: «Դաշտավայ-րի ծով»-ը կամ «Աղի ծով»-ը Մեռյալ ծովն է (տե՛ս համար 17)
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Այդտեղից վերադառնալով գնացինք Բասան տանող ճանապարհով: Բասանի արքայ Օգը, ինքն ու իր ամբողջ ժողովուրդը Սեդրայինում պատերազմի ելան մեր դէմ:
(Արարատ թարգ․) «Շրջվեցինք և բարձրացանք Բասանի ճանապարհով։ Բասանի Օգ թագավորը, ինքն ու իր ամբողջ ժողովուրդը Եդրայիում պատերազմի դուրս ելան մեր դեմ։
(Գրաբար) Եւ դարձաք ելաք ընդ ճանապարհն Բասանու. եւ ել Ովգ արքայ Բասանու ընդ դէմ մեր. ինքն եւ ամենայն ժողով նորա պատերազմաւ ի Սեդրային: