Ա. Լոպուխին
1-4. Երբ որ Տերը՝ քո Աստվածը, քեզ կուղեկցի այն երկիրը, որտեղ որ դու գնում ես, որպեսզի տիրես այն, և քո առջևից կհալածի բազմամարդ ազգերին՝ Քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին ու հեբուսացիներին՝ քեզանից բազմամարդ ու հզոր յոթ ազգերին։ [1] Եվ երբ որ նրանց քո ձեռքը կմատնի Տերը՝ քո Աստվածը, և դու կհարվածես, կոչնչացնես նրանց, ապա այդ ժամանակ նզովի՛ր նրանց և նրանց հետ ուխտ չկնքես: Նրանց հետ խնամիություն չանես. Քո աղջկան կնության չտաս նրանց որդիներին, իսկ նրանց դուստրերին կնության չառնես քո որդիների համար, Քանի որ նրանք կհեռացնեն քո որդիներին ինձանից, որպեսզի նրանք օտար աստվածների ծառայեն, և այդ ժամանակ ձեր վրա կբոբրոքվի Աստծո բարկությունը: Եվ Նա շուտափույտ կոչնչացի քեզ: (Սինոդական թարգ․)
Քանանի գրավման ժամանակ Քանանացիների անխնա ոչնչնացման և նվաճումից հետո նրանց հետ դաշնակցային կամ ազգակցական հարաբերություններ չհաստատելու պատճառը հստակորեն մատնանշվում է այս գլխի չորրորդ համարով:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, ուր պիտի մտնես այն ժառանգելու համար, եւ քո առջեւից հալածի մեծ ու բազմաթիւ ազգերին՝ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խեւացիներին ու յեբուսացիներին՝ քեզանից մեծ ու հզօր եօթը ազգերին,
(Արարատ թարգ․) «Երբ քո Տեր Աստվածը տանի քեզ այն երկիրը, ուր գնում ես ժառանգելու համար, և քո առջևից հալածի շատ ազգերի, այսինքն՝ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին, այս յոթ ազգերին, որոնք քեզանից բազմամարդ և հզոր են,
(Գրաբար) Եւ էթէ տարցի զքեզ տէր Աստուած քո յերկիրն` յոր դու մտանելոց ես ժառանգել, եւ բարձցէ զազգս մեծամեծս եւ զբազումս յերեսաց քոց: զՔետացին, եւ զԳերգեսացին, եւ զԱմուրհացին, եւ զՔանանացին, եւ զՓերեզացին, եւ զԽեւացին, եւ զՅեբուսացին. եւթն ազգս մեծամեծս եւ զաւրագոյնս քան զձեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: