Ա. Լոպուխին
Ղևտացիներին կնշանակես վկայության խորանի սպասավորության վերակացու, նրա սպասքի և այն ամենի վերակացու, ինչ որ գտնվում է նրա մեջ։ Թող նրանք կրեն խորանն ու այն ամենն ինչ կա նրանում, նրանք հոգևոր սպասավորություն կանեն նրա մեջ և կբնակվեն խորանի շուրջը։ (Սինոդական թարգ․)[50]
Տե՜ս Թվոց գրքի մեկնություն գլուխ 1:47
--------------------------------
[50](Էջմիածին թարգ․) Ղեւտացիներին կը նշանակես վկայութեան խորանի սպասարկութեան վերակացու, նրա սպասքի եւ այն ամէնի վերակացու, ինչ գտնւում է դրա մէջ: Նրանք կը բարձեն խորանն ու նրա ամբողջ կահկարասին, հոգեւոր սպասարկութիւն կ՚անեն նրա մէջ եւ կը բնակուեն խորանի շուրջը:
(Արարատ թարգ․) Բայց դու ղևտացիներին կարգի՛ր վկայության վրանի, նրա բոլոր կարասիների և նրան վերաբերող բոլոր բաների վրա։ Նրանք կտանեն վրանն ու նրա ամբողջ կահկարասին, սպասարկություն կանեն նրան և կհաստատվեն վրանի շուրջը։
(Գրաբար) եւ կացուսցես զՂեւտացիսն ի վերայ խորանին վկայութեան, եւ ի վերայ ամենայն կահի նորա, եւ ի վերայ ամենայնի որ ինչ է ի նմա: Նոքա բարձցեն զխորանն, եւ զամենայն զկահ նորա, եւ նոքա պաշտեսցեն ի նմա. եւ շուրջ զխորանաւն բանակեսցին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: