Թվոց գրքի մեկնություն 10։29

Ա․ Լոպուխին

Եվ ասաց Մովսեսը Հովբաբին՝ Մադիամացի Ռագուելի որդուն, որը Մովսեսի ազգականն էր [աներն էր]: «Մենք շարժվում ենք այն տեղը, որի մասին ասում էր Տերը. «Ձեզ կտամ այն, արի՛ մեզ հետ, մենք քեզ համար բարիք կանենք, քանի որ Տերը բարիքներ է խոստացել»: (Սինոդական թարգ․)[29]
   
   Ըստ որոշ ուսումնասիրողների՝ Հովբաբը Ռագուելի որդի Հոթորի զավակն էր, իսկ ըստ այլոց՝ նրա եղբայրը (Ելք. 18):

--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Մովսէսը մադիանացի Ռագուէլի որդի Յոբաբին՝ իր աներոջը, ասաց. «Ահա մենք շարժւում ենք դէպի այն տեղը, որ Աստուած խոստացաւ մեզ տալ: Դու էլ արի՛ մեզ հետ, մենք քեզ լաւութիւն կ՚անենք, որովհետեւ Տէրը բարիք է խոստացել իսրայէլացիներին»:
(Արարատ թարգ․) Մովսեսն ասաց Հոբաբին, այսինքն՝ մադիանացի Ռագուելի որդուն, որը Մովսեսի աներն էր. «Մենք շարժվում ենք դեպի այն տեղը, որի մասին Տերն ասում էր, թե՝ «Ձեզ եմ տալու այն»։ Ե՛կ մեզ հետ, և մենք բարիք կանենք քեզ, որովհետև Տերը խոստացել է բարիք անել Իսրայելին»։
(Գրաբար) Եւ ասէ Մովսէս ցՅովբաբ որդի Ռագուելի Մադիանացի ցաներն Մովսեսի. Ահա մեք չուեմք ի տեղին զոր ասաց Տէր տաց զնա ձեզ, եկ ընդ մեզ. եւ բարի արասցուք քեզ. զի Տէր խոստացաւ բարութիւնս Իսրայէղի: