Թվոց գրքի մեկնություն 11։20

Ա․ Լոպուխին

Այլ մի ամբողջ ամիս [կուտեք], միչև որ ձեր քթից դուրս գա, մինչև որ համն ատելի դառնա ձեզ, որովհետև արհամարհեցիք Տիրոջը, որը միշտ ձեր մեջ է, լաց եղաք նրա առջև և ասացիք. «Ինչո՞ւ ելանք Եգիպտոսից»: (Սինոդական թարգ․)[20]
   
   «Մինչև որ համը ձեզ համար զզվելի կդառնա (20−րդ համար)»: Հունարեն Յոթանասնից բնագրում՝ «χολέραν», իսկ Սյումաքքոսի թարգամության մեջ «զզվելի» եզրույթն է օգտագործվում:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) այլ կ՚ուտէք ամբողջ ամսուայ բոլոր օրերին, մինչեւ որ ձեր քթից դուրս գայ, մինչեւ որ զզուէք, որովհետեւ արհամարհեցիք Տիրոջը, որ միշտ ձեր մէջ է, լաց լինելով նրա առջեւ՝ ասացիք. «Մեր ինչին էր պէտք Եգիպտոսից դուրս գալ»»:
(Արարատ թարգ․) այլ մի ամբողջ ամիս, մինչև որ ձեր քթից դուրս գա, և դուք զզվանք զգաք. որովհետև դուք արհամարհեցիք Տիրոջը, որ միշտ ձեր մեջ է, և լաց եղաք նրա առաջ՝ ասելով. «Ինչո՞ւ մենք դուրս եկանք Եգիպտոսից»։
(Գրաբար) այլ զամսաւրեայ աւուրս ուտիցէք. մինչչեւ ելանիցէ ընդ ըռընգունս ձեր. եւ եղիցի ձեզ ի դառնութիւն. զի հեստեցէք Տեառն որ է ի միջի ձերում, եւ լացէք առաջի նորա, եւ ասէիք` Ընդէ՞ր էր մեզ ելանել յԵգիպտոսէ: