Ա․ Լոպուխին
Եվ Տերը իջավ ամպի տեսքով և խոսեց նրա հետ, և վերցրեց այն Հոգուց, որը նրա [Մովսեսի] վրա էր, և տվեց ծերակույտի յոթանասում մարդկանց: Եվ երբ որ նրանց վրա հանգեց Հոգին, նրանք սկսեցին մարգարեանալ, սակայն շուտով չշարունակեցին: (Սինոդական թարգ․)[25]
Աստվածաշնչյան լեզվամտածողության մեջ «մարգարեանալ» եզրույթը միշտ չէ, որ «կանխագուշակել» է նշանակում: Այս դեպքում էլ, ինչպես շատ հաճախ հանդիպում է Աստվածաշնչում ( Ա Թագ. 10:5-6, 10, 13, 19:20), «մարգարեանալ» բառը կարելի է «փառաբանական սքանչելի հիմներում Աստծուն և նրա հրաշալի գործերը փառաբանել» իմաստով հասկանալ, ինչը, իհարկե, մարդու հոգևոր զորության վերելք է ենթադրում: Այս վերելքի ժամանակավոր դադարեցման հետ ծերերն էլ դադարեցին «մարգարենալ»:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Տէրն իջաւ ամպի մէջ, խօսեց Մովսէսի հետ, առաւ նրան տրուած ոգուց եւ դրեց եօթանասուն ծեր տղամարդկանց մէջ: Երբ ոգին հանգչեց նրանց վրայ, նրանք մարգարէացան բանակատեղիում, բայց դա այլեւս չկրկնուեց:
(Արարատ թարգ․) Տերն իջավ մի ամպով և խոսեց Մովսեսի հետ, առավ նրա վրա եղած Հոգուց և այն դրեց յոթանասուն ծերերի վրա։ Հենց որ Հոգին իջավ նրանց վրա, նրանք մարգարեացան, բայց չշարունակեցին։
(Գրաբար) Եւ էջ Տէր ամպով, եւ խաւսեցաւ ընդ Մովսեսի. Եւ առ ի հոգւոյն որ ի նմա, եւ արկ զեւթանասուն ծերովքն: Եւ իբրեւ հանգեաւ ի վերայ նոցա հոգին, եւ մարգարէացան ի բանակին, եւ այլ ոչ եւս յաւելին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: