Թվոց գրքի մեկնություն 11։7

Ա․ Լոպուխին

Մանանան գինձի սերմի նման սպիտակ էր ու սառույցի տեսք ուներ: (Սինոդական թարգ․)[7]
   
   Համաձայն որոշ մեկնաբանների կարծիքի՝ «բդոլախ» (տե՛ս 7−րդ համար, հմմտ. Ծննդ. 2:1) նշանակում է մարգարիտ (այս կարծիքը հաստատվում է նաև հրեական ուշ շրջանի ընկալումներում)։ Ըստ այլոց կարծիքների՝ «բդոլախ»−ը բաց դեղնավուն գույնի բյուրեղացած բուրավետ արաբական խեժի տեսակ է (Յոթանասնից՝ «τὸ εῖδος αὐτοῦ εῖδος κρυστάλλου», սլավոներեն՝ «ինչպես բյուրեղը»)։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Մանանան գինձի սերմի նման սպիտակ էր ու սառոյցի տեսք ունէր:
(Արարատ թարգ․) Մանանան նման էր գինձի սերմի. նրա գույնը սուտակի գույնի պես էր։
(Գրաբար) Եւ մանանայն էր իբրեւ զսերմն գնձոյ սպիտակ. եւ տեսիլ նորա իբրեւ զտեսիլ սառին.