Թվոց գրքի մեկնություն 12։10

Ա․ Լոպուխին

Եվ ահա ամպը վերացավ խորանից, իսկ Մարիամը, ձյան նման սպիտակելով, բորոտ դարձավ: Ահարոնը նայեց Մարիամին և տեավ, որ նա բորոտ է դարձել: (Սինոդական թարգ․)[10]
   
   «Քանի որ բորոտը,− ինչպես նկատում է երանելի Թեոդորոսը,− օրենքի համաձայն անմաքուր էր համարվում, իսկ Ահարոնը քահանայության հիմքն ու արմատն էր, ուստի որպեսզի ամբողջ ցեղի վրա նախատինք չընկներ, Աստված նրան նմանատիպ պատժի չենթարկեց, այլ սթափեցրեց և խրատեց քրոջ պատժի միջոցով» (տե՛ս Թվոց գրքի մեկնություն, Հարց 23): Հաջորդ համարից ակնառու է դառնում, որ Ահարոնը իրապես հասկացել էր իր զանցանքը:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) ամպը վերացաւ խորանի վրայից, իսկ Մարիամը բորոտ դարձաւ ձեան նման: Ահարոնը նայեց Մարիամին եւ տեսաւ, որ նա բորոտ է դարձել:
(Արարատ թարգ․) Ամպը վերացավ վրանի վրայից, և ահա Մարիամը բորոտ էր դարձել, ձյունի նման սպիտակ։ Ահարոնը նայեց Մարիամին և տեսավ, որ նա բորոտ էր դարձել։
(Գրաբար) եւ ամպն վերացաւ ի խորանէ անդի: եւ ահա Մարիամ բորոտեալ էր իբրեւ զձիւն. եւ հայեցաւ Ահարովն ընդ Մարիամ, եւ ահա` բորոտեալ էր: