Թվոց գրքի մեկնություն 13։17

Ա․ Լոպուխին

Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Տերը ուղարկեց՝ հետախուզելու քանանացիների երկիրը: Մովսեսը Նավեի որդի Ովսեին վերանվանեց Հեսու: (Սինոդական թարգ․)[17]
   
   Անվան փոփոխության շնորհիվ Հեսու Նավեն ավելի բարձր պարտականություններ է ստանձնում․ դառնում է Մովսեսի ամենամոտ օգնականը, իսկ մինչ այդ Մովսեսի մոտ ծառա էր (Ելք. 24:13

   «Ոշեա, Հոշվա, Ովսե» նշանակում է «ազատագրում», «փրկություն»: Այս եզրույթին Մովսեսն ավելացնում է Յահվեի անվան «Յովտ» մասնիկը՝ կանխանշելով Իսրայելի փրկության համար Հեսու Նավեի՝ Աստծո գործիք դառնալը: Նեեմիայի գրքի 8:17−րդ համարում «Յահոշեա» անվանումը «Յեշուա» ձևով է արտասանվում: Մեր (ենթադրաբար՝ ռուսերեն) «Հիսուս» (հայերեն թարգմանության մեջ «Հեսու» է) ընթերցումը վերցված է հունարեն Յոթանասնից թարգմանությունից:

   Ըստ սուրբ հայրերի և եկեղեցու ուսմունքի՝ Մովսեսի հաջորդը, որն իսրայելացիներին առաջնորդեց դեպի Ավետյաց երկիր, նախատիպն է Հիսուս Քրիստոսի, որն Իրեն հավատացողների համար բացեց Երկնքի Արքայության դռները (Սբ Հուստինիոս Փիլիսոփա, Զրույց հրեա Տրիփոնի հետ, գլուխ 34, 70, 76, 86 100, 113, Սբ Կյուրեղ Երուսաղեմացի, Կոչումն ընծայության, գլուխ 10, Երանելի Թեոդորոս «Թվոց գրքի մեկնություն, Հարց 25, Երկրորդումն օրինաց գրքի մեկնություն, Հարց 43, Հեսու Նավեյի գրքի մեկնություն, Հարց 1, 3, 4, 16):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Տէրն ուղարկեց Քանանացիների երկիրը հետախուզելու: Մովսէսը Նաւէի որդի Օսէսին վերանուանեց Յեսու
(Արարատ թարգ․) Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Մովսեսն ուղարկեց հետախուզելու այդ երկիրը։ Մովսեսը Նավեի որդի Օսեսի անունը Հեսու դրեց։
(Գրաբար) Այս անուանք են արանցն` զոր առաքեաց Տէր լրտեսել զերկիրն Քանանացւոց. եւ անուանեաց Մովսէս զանուն Աւսեայ որդւոյ Նաւեայ` Յեսու: