Թվոց գրքի մեկնություն 13։24

Ա․ Լոպուխին

Եվ հասան մինչև Ողկույզի [եբր. էշքոլ] ձորը [հետախուզեցին այն], և այնտեղ կտրեցին մի որթի ուռ, որը ուներ խաղողի մի ողկույզ, բարձեցին այն լծկաններով: Նաև նուռ ու թուզ վերցրեցին: (Սինոդական թարգ․)[24]
   
   Ամենայն հավանականությամբ իր հին տիրոջ՝ Աբրահամի դաշնակից Էշկոլի անունով է հովիտը (հայերենում «ձոր» է) «Էշքոլ» անվանվել (Ծննդ. 14:13 , 14 ): Վան դե Վելն ասում է, որ ինքը Քեբրոնից մեկ մղոն հեռավորության վրա գտնվող «Աին−էշքոլ»−«Էշքոլի ջրհոր» (հունարեն−սլավոներեն տեքստը «Էշքոլ»−ը որպես «հատապտուղների հովիտ» իմաստով հավաքական գոյական է ընկալում, Յոթանասնիցը՝ «Φάραγξ βοτρύος», սլավոներենը՝ «дебрь гроздная») անունով մի աղբյուր է տեսել:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Նրանք եկան մինչեւ Ողկոյզի ձորը, հետախուզեցին այն, այնտեղից կտրեցին խաղողի ողկոյզ ունեցող որթատնկի մի ճիւղ եւ ձողերի վրայ դրած տարան: Առան նաեւ նուռ ու թուզ:
(Արարատ թարգ․) Նրանք եկան մինչև Եսքողի ձորը, այնտեղից կտրեցին խաղողի մի ողկույզ որթատունկի ճյուղով և երկու հոգով այն տարան մի ձողի միջոցով. վերցրին նաև նռներ և թզեր։
(Գրաբար) Եւ եկին մինչչեւ ցՁորն ողկուզոյ, եւ լրտեսեցին զնա. եւ հատին անտի ուռ որթւոյ, եւ ողկոյզ մի խաղողոյ ի նմա, եւ բարձին զնա լծակովք` եւ ի նռանէ եւ ի թզոյ: