Թվոց գրքի մեկնություն 13։33

Ա․ Լոպուխին

Եվ վախեցնող տեղեկություններ տարածեցին իրենց հետախուզած երկրի մասին Իսրայելի որդիների մեջ՝ ասելով. «Այն երկիրը, որը մենք հետախուզեցինք, մի երկիր է, որը կուլ է տալիս իր ժողովրդին, և ողջ ժողովուրդը որոնց մենք տեսանք այդ երկրում հսկաներ էին: (Սինոդական թարգ․)[33]
   
   Երկիր, որը կուլ է տալիս իր ժողովրդին», այսինքն՝ երկիր, որտեղ մշտապես բնակչության համար կործանարար ​​պատերազմներ են տեղի ունենում։

   Քանանի տարածքում անդադար ընթացող պատերազմները կարող են բացատրվել ինչպես դրա աշխարհագրական, այնպես էլ քաղաքական−էթնոգրաֆիկ դիրքով: Աշխարհագրական առումով Քանանը աշխարհի կարևորագույն տարածքները կամ շրջանները միմյանց կապող մի յուրահատուկ կամուրջ էր: Ազգագրական և քաղաքական առումներով Քանանը կամ Խեթական թագավորությունը փոքրիկ, անկախ ու հաճախ միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված իշխանությունների մի ցանց էր:
--------------------------------
[33](Էջմիածին թարգ․) Նրանք իսրայէլացիներին վախեցրին այն երկրով, որ հետախուզել էին, ասելով. «Այն երկիրը, ուր գնացինք հետախուզելու, իր բնակիչներին լափող երկիր է:
(Արարատ թարգ․) Եվ նրանք իրենց հետախուզած երկրի մասին վատ լուրեր հաղորդեցին Իսրայելի որդիներին՝ ասելով. «Այն երկիրը, որի միջով անցանք հետախուզելու համար, իր բնակիչներին ուտող երկիր է։ Նրա բոլոր բնակիչները, որ մենք տեսանք, բարձրահասակ մարդիկ են։
(Գրաբար) Եւ զարհուրեցուցին երկրաւն զոր լրտեսեցին` զորդիսն Իսրայէլի` եւ ասեն. Ընդ երկիր ընդ որ մեք անցաք լրտեսել զնա, երկիր` մարդածախ է ի բնակչաց իւրոց. եւ զամենայն ազգքն զոր տեսաք ի նմա` արք յաղթահասակք են: