Թվոց գրքի մեկնություն 14։24

Ա․ Լոպուխին

Սակայն իմ ծառա Քաղեբին, որի մեջ այլ ոգի դրսևորվեց, և նա ամբողջապես հնազանդվեց ինձ, կտանեմ այն երկիրը, որը նա գնաց, և նրա ընտանիքը այն կժառանգի: (Սինոդական թարգ․)[24]
   
   Ավելի ուշ մեկնաբանվող գլխի 30 և 38−րդ համարներում Քաղեբի հետ մեկտեղ հիշատակվում է նաև Հեսու Նավեն:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Բայց ուրիշ հոգի ունեցող եւ ինձ հետեւած իմ ծառայ Քաղէբին ես կը տանեմ այն երկիրը, ուր նա մտաւ հետախուզելու, իսկ նրա յետնորդները կը ժառանգեն այն:
(Արարատ թարգ․) Բայց որովհետև իմ ծառա Քաղեբի մեջ ուրիշ հոգի կար, և նա ամբողջովին հնազանդվեց ինձ, ես էլ նրան կտանեմ այն երկիրը, ուր նա գնացել էր, և նրա սերունդը կժառանգի այն։
(Գրաբար) Բայց ծառայ իմ Քաղէբ յորում եղեւ հոգի այլ, եւ եկն զհետ իմ. տարայց զնա յերկիրն` յոր եմուտ. եւ զաւակ նորա ժառանգեսցէ զնա: