Թվոց գրքի մեկնություն 14։37

Ա․ Լոպուխին

Այդ մարդիկ, որոնք չար համբավ տարածեցին այդ երկրի մասին, չարաչար հարվածներով մեռան Տիրոջ առջև: (Սինոդական թարգ․)[37]
   
   «Հանկարծակի մեռան վկայության խորանի շեմին» (հայերենում՝ «չարաչար հարվածներով մեռան Տիրոջ առջև» է): «Այն բանի համար մահը մյուսներից առաջ հարվածեց լրտեսներին,− նկատում է սուրբ Եփրեմ Ասորին,− քանի որ նրանք ժողովրդի առաջ փակեցին նրանց համար այնքան ցանկալի Ավետյաց երկրին տիրելու դուռը: Ավետյաց երկրի դուռը փակելով՝ լրտեսները շուրջ 600 000 մարդու համար բացեցին Շեոլի դռները, որտեղ մարդիկ իջան նրանց հետևից» (Թվոց գրքի մեկնությունը, Գլուխ 14):
--------------------------------
[37](Էջմիածին թարգ․) Տիրոջ առաջ չարաչար մեռան:
(Արարատ թարգ․) այդ մարդիկ, որ այն երկրի մասին վատ լուրեր տարածեցին, հարված ստանալով, մեռան Տիրոջ առաջ։
(Գրաբար) մեռան արքն այնոքիկ` որ հանին համբաւ չար զերկրէն, հարուածովք առաջի Տեառն: