Թվոց գրքի մեկնություն 15։22

Ա․ Լոպուխին

22-29. Եթե մեղանչեք և չկատարեք այս բոլոր պատվիրանները, որ Տերը պատվիրեց Մովսեսին, [22] ինչպես որ Տերը [Աստված] Մովսեսի միջոցով հրամայել էր ձեզ և այն օրից հավիտյանս պատվիրել ձեզ և ձեր սերունդներին, և եթե այդ մեղքը ժողովրդի աչքից վրիպի և ակամա գործված լինի, ապա ժողովուրդը նախրից [մի անարատ] զվարակ թող ողջակեզ անի՝ իբրև անուշահոտություն Տիրոջը: Եվ դրա հետ՝ անարյուն զոհ և հեղման ընծա՝ ըստ կարգի, և այծերից մի նոխազ՝ մեղքերի համար: Քահանան թող քավություն անի Իսրայելի որդիների ողջ բազմության համար և թողություն տա նրանց, քանի որ ակամա են մեղանչել և բերել են իրենց ընծա որպես զոհ Տիրոջը՝ նրա հանդեպ գործած մեղքերի, իրենց ակամա հանցանքի համար: Եվ թող ներվի իսրայելի որդիների ողջ հավաքին, ինչպես նաև ձեզ մոտ հաստատված եկվորին, որովհետև ողջ ժողովուրդն է ակամա հանցնաք գործել: Իսկ եթե մի անձ ակամա մեղանչում է, թող մեկ տարեկան մի էք ուլ մատուցի մեղքերի քավության համար: Քահանան թող քավություն անի ակամա մեղանչողի՝ Տիրոջ առջև ակամա մեղք գործողի մեղքերին: Իսրայելի որդիներին և նրանց մեջ հաստատված եկվորի համար մի օրենք թող գործի ակամա մեղանչողի համար: (Սինոդական թարգ․)
   
   Ընթերցի՛ր Ղևտացվոց գրքի 4−րդ գլխի մեկնաբանությունը։
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Եթէ մեղանչէք եւ չկատարէք այն բոլոր պատուիրանները, որ Տէրը տուեց Մովսէսին,
(Արարատ թարգ․) Իսկ եթե սխալմամբ չկատարեք այն բոլոր պատվիրանները, որ Տերն ասաց Մովսեսին,
(Գրաբար) Իսկ յորժամ յանցանիցէք, եւ ոչ առնիցէք զպատուիրանս զայսոսիկ` զոր խաւսեցաւ Տէր ընդ Մովսեսի.