Թվոց գրքի մեկնություն 16։36

Ա․ Լոպուխին

36-50. Եվ խոսեց տերը Մովսեսի հետ՝ ասելով. [36] Ասա Ահարոնի որդի Եղիազար քահանային, որպեսզի նա հավաքի այրվածների միջից [պղնձե] բուրվառները և նրանց միջի կրակը դեն նետի, քանի որ սրբագործվեցին,այդ բուրվառները մեղավորներ անձերի գնով: Այդ բուրվառները դրվագածո թիթողների վերածիր և դրանցով ծածկիր զոհասեղանը, որովեհտև դրանք մատուցվեցին Տիրոջ առջև և սրբագործվեցին: Դրանք Իսրայելի որդիների համար նշան թող լնեն»: Եվ վերցրեց Եղիազար քահանան պղնծե բորվառները, որոնցով խնկարկություն էր մատուցվել, և դրանք թիթեղների վերածեց զոհասեղանը ծածկելու համար  որպես հիշեցնող հանգամանք Իսրայելի որդիների համար, որպեսզի Ահարոնից չսերած որևէ օտար մարդ խունկ դնելու համար չմոտենա Տիրոջը, որպեսզի նրա հետ էլ չպատահի այն, ինչ պատահեց կորխի ու նրան հարած ամբոխի հետ: Այդ էր Տերը հայտնել Մովսեսի միջոցով: Հաջորդ օրը Իսրայելի որդիների ողջ բազմությունը տրտնջաց Մովսեսի ու Ահարնի դեմ և ասաց. «Դուք մահվան մատնեցիք Տիրոջ ժողովրդին»: Եվ երբ որ բազմություն հավաքվեց Մովսեսի և Ահարոնի դեմ, նրանք դիմեցին դեպի վկայության խորանը: Ամպն իսկույն ծածկեց վկայության խորանը և երևաց Տիրոջ փառքը: Մովսեսն ու Ահարոնը կանգնեցի Վկայության խորանի առջև: Տերը Խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ ու ասաց. «Հեռացեք այդ ժողովրդի միջից որպեսզի ես նույն րոպեին ոչնչացնեմ նրանց: Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան գետնին: Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրու բորվառը, դրա մեջ զոհասեղանի վրայից վերցրած կրակ դիր, դրա վրա խունկ լցրու, շտապ տար բանակատեղի և քավություն խնդրիր նրանց մեղքերի համար, որովհետև Տերը զայրացել է [և] սկսել է կոտորել ժողովրդին»: Եվ Ահարոնը վերցրեց բուրվառը, ինչպես որ իրեն ասել էր Մովսեսը, և գնաց ժողովրդի մոտ: Մարդկանց կոտորածն արդեն սկսվել էր: Ահարոնը խնկարկեց և քավությու խնդրեց ժողովրդի գործած մեղքերի համար: Նա կանգնեց սպանված ու կենդանի մարդկանց միջև, և կոտորածը դադարեց: Եվ կոտորվեց շուրջ տասնչորս հազարի յոթ հարյուր մարդ, ի բաց առյալ Կորխի գործով մեռածների: Եվ այն բանից հետո, ինչ կոտորածը վերջացավ, Ահարոնը վերադարձավ Մովսեսի մոտ՝վկայության խորանի դռան մոտ: (Սինոդական թարգ․)
   
   36−50 համարները եբրայերեն տեքստում պատկանում են 17−րդ գլխին:
--------------------------------
[36](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին ու Ահարոնի որդի Եղիազար քահանային.
(Արարատ թարգ․) Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս եւ ցԵղիազար որդին Ահարովնի ցքահանայ