Ա․ Լոպուխին
47-48․ Եվ երբ որ բազմություն հավաքվեց Մովսեսի և Ահարոնի դեմ, նրանք դիմեցին դեպի վկայության խորանը: Ամպն իսկույն ծածկեց վկայության խորանը և երևաց Տիրոջ փառքը: [47] Նա կանգնեց սպանված ու կենդանի մարդկանց միջև, և կոտորածը դադարեց: (Սինոդական թարգ․)
Սա Մովսեսի միջոցով տրված օրենքի աստվածատուր լինելու մասին մի նոր ակնառու հաստատում էր՝ ըստ որի միայն Տիրոջ ծառայության համար ընտրված անձինք կարող էին խնկարկել Նրա առաջ:
Օտար ձեռքերով մատուցված խնկարկությունը ուղեկցվում էր մահվամբ, իսկ օրենքով ձեռնադրված անձի կողմից մատուցվածը փրկություն էր մարդկանց համար: Ժողովրդի համար բարեխոսող Ահարոն քահանայապետը կարող է որպես մեծ Քահանայապետի՝ Աստծո առաջ մարդկանց համար բարեխոսի նախատիպ դիտարկվել:
Տե՛ս Թվոց գրքի մեկնություն գլուխ 16:36
--------------------------------
[47](Էջմիածին թարգ․) Ահարոնն առաւ բուրվառը, ինչպէս իրեն ասել էր Մովսէսը, եւ գնաց ժողովրդի մօտ: Մարդկանց կոտորածն արդէն սկսուել էր: Ահարոնը խունկ դրեց եւ քաւութիւն խնդրեց ժողովրդի գործած մեղքերի համար:
(Արարատ թարգ․) Ահարոնը վերցրեց բուրվառը, ինչպես որ ասել էր Մովսեսը, ու վազեց ժողովրդի մոտ։ Ժանտախտն արդեն սկսվել էր ժողովրդի մեջ։ Նա խունկ մատուցեց և քավություն արեց ժողովրդի համար։
(Գրաբար) Եւ առ Ահարովն որպէս խաւսեցաւ ընդ նմա Մովսէս. եւ ընթացաւ ի ժողովուրդ անդր, եւ ահա սկսեալ էր սատակումն ի ժողովրդեանն. Եւ էարկ զխունկն, եւ քաւեաց վասն ժողովրդեանն.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: