Թվոց գրքի մեկնություն 17։10

Ա․ Լոպուխին

Եւ Տերը ասաց Մովսեսին. «Ահարոնի գավազանը կրկին դի՛ր վկայության խորանում ի պահ, որպես նշան ոմանց համար, որպեսզի դադարի նրանց տրտունջը Իմ առջև, և նրանք չմահանան»: (Սինոդական թարգ․)[10]
   
   «Ուխտի տապանակի առաջ» (Հայկերենում՝ «Վկայության խորանում»), ինչպես մանանայով լի սափորը (Ելք. 16։34):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Ահարոնի այդ գաւազանը դի՛ր միւս վկայութիւնների կողքին ի պահ, որպէս նշան անհնազանդ որդիների, որպէսզի դադարի նրանց տրտունջն իմ դէմ, եւ նրանք չմեռնեն»:
(Արարատ թարգ․) Տերն ասաց Մովսեսին. «Ե՛տ դարձրու Ահարոնի գավազանը վկայության առաջ, որ այն իբրև նշան պահվի ապստամբների համար, որպեսզի դադարեցնես նրանց տրտունջն իմ առաջից, և նրանք չմեռնեն»։
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Դիր զգաւազանդ Ահարովնի առաջի վկայութեանցն ի պահեստ, ի նշանակ որդւոցն անհնազանդից. եւ դադարեսցէ տրտնջիւն նոցա յինէն` եւ մի մեռանիցին: