Թվոց գրքի մեկնություն 18։19

Ա․ Լոպուխին

«Բոլոր ընծայաբերված սրբությունները, որոնք Իսրայելի որդիները Տիրոջն են բերում, Ես հավիտենական օրենքով քեզ եմ տալիս, քո որդիներին, և քո դուստրերին՝ քեզ հետ միասին, սա հավիտենական աղի ուխտ է Տիրոջ առջև, տրված քեզ և քո սերունդներիին՝ քեզ հետ միասին»։ (Սինոդական թարգ․)[19]
   

   «Աղի ուխտ»–ը հավիտենական հաղորդակցության ուխտ է։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Սրբութիւններից այն ամէնը, ինչ որ իսրայէլացիները Տիրոջն են տալիս որպէս տուրք, քեզ եմ տալիս, քո զաւակներին եւ քեզ հետ՝ քո տղաներին ու աղջիկներին: Դա յաւիտենական օրէնք թող լինի, որովհետեւ դա Տիրոջ առաջ Աղի ուխտ է քեզ համար եւ քեզնից յետոյ քո սերնդի համար»:
(Արարատ թարգ․) Սուրբ բաներից ամեն բարձրացնելու ընծաները, որ Իսրայելի որդիները մատուցում են Տիրոջը, քեզ եմ տալիս և քեզ հետ՝ քո որդիներին ու քո աղջիկներին հավիտենական կանոնով։ Դա աղի ուխտ է Տիրոջ առաջ, հավիտենական ուխտ քեզ համար և քեզ հետ՝ քո սերնդի համար»։
(Գրաբար) Զամենայն ինչ հաս ի սրբութեանցն զոր հանիցեն Տեառն որդիքն Իսրայէղի` քեզ ետու եւ որդւոց քոց, եւ ուստերաց քոց եւ դստերաց քոց ընդ քեզ, աւրէն յաւիտենական է. քանզի ուխտ աղի է առաջի Տեառն. քեզ եւ զաւակի քում յետ քո: