Թվոց գրքի մեկնություն 18։32

Ա․ Լոպուխին

և դրա համար մեղք չեք կրի, երբ դրանցից լավագույնները տուրք մատուցեք Տիրոջը, և Իսրայելի որդիների ընծաները մի՛ պղծեք և չեք մահանա»։ (Սինոդական թարգ․)[32]
   
   Բոլոր ղևտացիներին բաժին հասնող տասանորդի մեկ տասներորդ մասն էլ տրվում էր քահանաներին՝ որպես ղևտացիների կողմից նվիրատվություն։
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Եւ դրա համար դուք մեղք կրած չէք լինի. երբ որ դրանից տուրք հանէք որպէս սրբութիւն Իսրայէլի որդիներին, սրբութիւնները պղծած չէք լինի եւ չէք մեռնի»»:
(Արարատ թարգ․) Եվ դրա համար դուք մեղք կրած չեք լինի, երբ որ ամենաընտիրը մատուցեք դրանից. Իսրայելի որդիների սուրբ նվերները չպղծեք, որպեսզի չմեռնեք”»։
(Գրաբար) Եւ մի առնուցուք մեղս վասն այնոցիկ: Յորժամ հանիցէք զպտուղն ի նմանէ զսրբութիւնս որդւոցն Իսրայէղի. մի պղծիցէք` զի մի մեռանիցէք: