Թվոց գրքի մեկնություն 19։11

Ա․ Լոպուխին

11-22․ Ով որ դիպչի ինչ−որ մահացած մարդու մարմնի, յոթ օր անմաքուր կլինի. [11] նա պետք է երրորդ և յոթերորդ օրերը ինքն իրեն [ջրով] մաքրի, իսկ եթե նա երրորդ և յոթերորդ օրերին ինքն իրեն չմաքրի, ապա մաքուր չի համարվի, յուրաքանչյուրն ով դիպչի մահացած մարդու մարմնին և ինքն իրեն չմաքրի, նա պղծած կլինի Տիրոջ տունը, այդ մարդը կվերացվի Իսրայելի միջից, քանի որ մեղքերի մաքրման ջուր չի ցանվել նրա վրա, նա անմաքուր է, նրա անմաքրությունը դեռ նրա վրա է։ Ահա օրենքը. «եթե մարդը մահանա վրանում, ապա յուրաքանչյուրը, ով մտնի այդ վրանը, և այն ամենը, ինչը որ վրանի մեջ է, յոթ օր անմաքուր կլինի, ցանկացած բաց տարրա, որը կապված կամ ծածկված չէ՝ անմաքուր է։ Յուրաքանչյուրն ով դիպչի արտում սրով սպանվածին, կամ մահացածին, կամ մարդկային ոսկորներին, կամ էլ գերեզմանին, յոթ օր անմաքուր կլինի։ Անմաքուր մարդու համար թող վերցնեն մեղքերի համար այրված այն զոհի մոխիրը, դնեն ամանի մեջ և վրան մաքուր ջուր լցնեն, թող մաքուր մեկը վերցնի զոպան, և այն թաթախի ջրի մեջ, և շաղ տա վրանի մեջ, և բոլոր տարաների, և բոլոր մարդկանց վրա, որոնք գտնվում են նրա մեջ, և մարդկային ոսկորներին դիպչողի վրա, և սպանվածի, և մահացածի, կամ էլ գերեզմանի, և թող մաքուր մարդը երրորդ և յոթերորդ օրերին ջուր ցանի անմաքուրի վրա, և յոթերորդ օրը կմաքրի նրան, և նա թող լվանա իր զգեստները, և [իր մարմինը] լվանա ջրով, և երեկոյան մաքուր կհամարվի։ Իսկ եթե որևէ մեկը անմաքուր լինի և ինքն իրեն չմաքրի, ապա այդ մարդը կվերացվի ժողովրդի միջից, քանի որ նա պղծել է Տիրոջ սրբարանը, սրբարար ջուր չի ցանվել նրա վրա, նա անմաքուր է։ Եւ թող սա նրանց համար հավիտենական օրենք լինի։ Եւ սրբարար ջուրը ցանողը թող լվանա իր զգեստները, և սրբարար ջրին դիպչողը մինչ երեկո անմաքուր կմնա։ Եւ այն ամենը, ինչին կդիպչի անմաքուր մարդը, անմաքուր կդառնա, և նրան դիպչողը մինչ երեկո անմաքուր կմնա»։ (Սինոդական թարգ․)
   
   Թվարկվում են պղծման դեպքեր, որոնց մաքրման համար օգտագործվում էր կենդանի (աղբյուրի) ջրի հետ միախառնված կարմիր երինջի մոխիրը։

   «Ով դիպչի մահացած մարդու դիակին, 7 օր անմաքուր կհամարվի։ Եթե մարդը մահանա վրանում, ապա վրանի ներսում եղող ամեն ինչ 7 օր անմաքուր կհամարվի։ Այս վրանում գտնվող ցանկացած բաց անոթ անմաքուր է»։ Մահացած մարդու դիակի և վերջինիս հետ սերտ կապի մեջ եղող ամեն ինչի հետ շփումից պաշտպանվելը, բացի վերոնշյալ բարոյական միտումից, ուներ նաև սանիտարահիգենիկ և կանխարգելիչ նշանակություն։

   «Եւ սրբարար ջուրը ցանողը..., և սրբարար ջրին դիպչողը մինչ երեկո անմաքուր կլինի», ինչպես նրանք, ովքեր մասնակցել են մեղքի պղծությունից մաքրմանը։ Սա բարոյական մեկուսացում է բարոյական հիվանդությունները բժշկողի համար։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) «Ով որ դիպչի մեռած մարդու դիակին, եօթն օր թող անմաքուր համարուի:
(Արարատ թարգ․) Ով որ դիպչի մեռած մարդու մարմնին, յոթ օր անմաքուր կլինի։
(Գրաբար) Եւ որ մերձանայցէ ի մեռեալ ամենայն անձին մարդոյ, անսուրբ լիցի զեւթն աւր.