Թվոց գրքի մեկնություն 21։1

Ա․ Լոպուխին

Քանանական Արադի արքան, լսելով, որ Իսրայելը գնում են Աթարիմի Ճանապարհով, իսրայելացիների հետ ճակատամարտի մեջ մտավ, և նրանցից մի քանիսին գերության վերցրեց։ (Սինոդական թարգ․)[1]
   
   Արադի փոքրիկ թագավորությունը Քանանի հարավում էր։ Բնակավայրը, որը այժմ հատնի է Թել−Արադ անունով, միգուցե մատնանշում է այն վայրը, որտեղ ժամանակին եղել է Արադը։

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Արադի քանանացի արքան, որը բնակւում էր անապատում, լսեց, որ իսրայէլացիները գալիս են Աթարինի ճանապարհով: Նա պատերազմ մղեց իսրայէլացիների դէմ եւ նրանցից գերիներ վերցրեց:
(Արարատ թարգ․) Հարավային կողմում բնակվող քանանացի Արադի թագավորը լսեց, որ իսրայելացիները գալիս են Աթարիմի ճանապարհով։ Նա պատերազմ մղեց իսրայելացիների դեմ և նրանցից գերիներ վերցրեց։
(Գրաբար) Եւ լուաւ Քանանացին արքայն Արադայ` որ բնակեալ էր առ անապատաւն. եւ եթէ եկն Իսրայէլ զճանապարհն Աթարինայ. եւ ետ պատերազմ ընդ Իսրայէղի. եւ առ ի նոցանէ գերի: