Թվոց գրքի մեկնություն 21։24

Ա․ Լոպուխին

Եվ Իսրայելը նրան սրով կոտորեց և նրա երկիրը՝ Առնովնից մինչև Հաբոկ, վերցրեց իր տիրապետության տակ, մինչև ամովնացիների սահմանը, քանզի ամովնացիների սահմանը շատ ամուր էր։ (Սինոդական թարգ․)[24]
   

   Հաբոկի հովիտը այժմ կրում է Զերկա, այսինքն՝ «Երկնագույն» անվանումը։ Առնովնի և Հակովբի միջև հեռավորությունը 45 մղոն կամ 68 վերստ էր (թրգմ. խմբգ. 45 մղոնը = 72,4205 կմ)։
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Իսրայէլացիները նրանց կոտորեցին եւ տիրեցին նրա երկրին Առնոնից մինչեւ Յաբոկ, մինչեւ Ամմոնացիների երկիրը, որովհետեւ Յազերը ամոնացիների սահմանն էր:
(Արարատ թարգ․) Իսրայելացիները սրակոտոր արեցին նրանց և տիրեցին նրա երկրին Առնոնից մինչև Հաբոկ, մինչև Ամմոնի որդիների երկիրը, որովհետև ամմոնացիների սահմանն ամուր էր։
(Գրաբար) Եւ եհար զնա Իսրայէլ կոտորմամբ սրոյ, եւ տիրեցին երկրի նորա յԱռնովնայ մինչչեւ ցՅաբոկ. մինչչեւ ցորդիսն Ամովնա. զի Յազերեր է սահման որդւոցն Ամովնա: