Թվոց գրքի մեկնություն 21։25

Ա․ Լոպուխին

25-26․ Եվ Իսրայելը գրավեց այս բոլոր քաղաքները և բնակվեց Իսրայելը ամորհացիների բոլոր քաղաքներում, Եսեբոնում և նրա բոլոր արվարձաններում, [25]  քանզի Եսեբոնը ամորհացիների արքա Սեհովնի քաղաքն էր, և նա պատերազմել էր մովաբական նախկին թագավորի հետ և նրա ձեռքից վերցրել էր մինչև Առնովն հասնող բոլոր քաղաքները։ (Սինոդական թարգ․)
   
   Եսեբոնը գտնվում բարձրավանդակի վրա էր՝ Հորդանանի գետաբերանի հետ նույն զուգահեռականում, նրանից 20 մղոն (30 վերստ) (թրգմ. խմբգ.՝ 20 մղոնը = 32,1869 կմ) դեպի արևելք։ Նրա ավերակները մինչ օրս էլ Եսեբոն անվանումն են կրում (Գ. Կ. Վլաստով, Սրբազան պատմություն)։
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Իսրայէլացիները գրաւեցին այդ շրջանի բոլոր քաղաքները եւ բնակուեցին ամորհացիների բոլոր քաղաքներում՝ Եսեբոնում ու նրա ամբողջ շրջակայքում,
(Արարատ թարգ․) Իսրայելացիները գրավեցին այս բոլոր քաղաքները և բնակվեցին ամորհացիների բոլոր քաղաքներում՝ Եսեբոնում ու նրա բոլոր գյուղերում,
(Գրաբար) Եւ էառ Իսրայէլ զամենայն քաղաքսն զայնոսիկ, եւ բնակեցաւ Իսրայէլ յամենայն քաղաքս Ամուրհացւոց: յԵսբովն եւ յամենայն արուարձանեայս նորա.