Ա․ Լոպուխին
Եվ էշը Տիրոջ Հրեշտակին տեսավ, ով, մերկացրած սուրը ձեռքում, կանգնել էր ճանապարհին, և էշը ճանապարհից թեքվեց, և գնաց դեպի արտը, իսկ Բաղաամը սկսեց հարվածել էշին, որպեսզի նրան ճանապարհ վերադարձնի։ (Սինոդական թարգ․)[23]
Տե՛ս Թվոց գրքի մեկնություն գլուխ 22:22
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Երբ էշը տեսաւ, որ Աստծու հրեշտակը մերկացրած սուրը ձեռքին փակել է ճանապարհը, մի կողմ քաշուեց ճանապարհից եւ գնում էր դաշտի միջով: Բաղաամը գաւազանով հարուածեց էշին, որպէսզի ուղղի նրան դէպի ճանապարհը:
(Արարատ թարգ․) Էշը տեսավ Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր ճանապարհին մերկ սուրը իր ձեռքին. թեքվեց ճանապարհից և գնաց դեպի արտը։ Բաղաամը ծեծեց էշին, որպեսզի նրան դեպի ճանապարհը դարձնի։
(Գրաբար) Եւ տեսեալ իշոյն զհրեշտակն Աստուծոյ զի կայր նմա ընկճեալ ի ճանապարհին, եւ սուր մերկ ի ձեռին իւրում, խուսեաց էշն ի ճանապարհէ անտի` եւ երթայր ընդ դաշտն: եւ էհար գաւազանաւն զէշն ուղղեալ ի ճանապարհն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: