Թվոց գրքի մեկնություն 23։21

Ա․ Լոխուխին

Հակոբի մեջ նեղություն չի երևում, և Իսրայելի մեջ դժբախտություն չի նկատվում, նրա Տեր Աստվածը նրա հետ է, և նա խրոխտ թագավորական ձայն ունի»։ (Սինոդական թարգ․)[21]
   

   «Նա խրոխտ թագավորական ձայն ունի», այսինքն՝ այլ ցեղերի և ժողովուրդների մեջ Իսրայելը գերիշխող դիրք ունի։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Յակոբի սերունդները թող նեղութիւն չկրեն, Իսրայէլի յետնորդները յոգնութիւն չզգան: Նրանց Տէր Աստուածը իրենց հետ է, իշխանների փառքն ու պատիւը՝ նրանց մէջ::
(Արարատ թարգ․) Հակոբի վրա անօրենություն չնկատեց, Ոչ էլ անզգամություն տեսավ Իսրայելի վրա։ Նրա Տեր Աստվածն իր հետ է, Նրա մեջ թագավորի ցնծության ձայն կա։
(Գրաբար) Ոչ լիցի աշխատութիւն ի Յակովբ, եւ մի երեւեսցի վաստակ ի մէջ Իսրայէղի: Տէր Աստուած նորա ընդ նմա. փառաւորութիւնք իշխանաց ի նմա.