Թվոց գրքի մեկնություն 24։7

Ա․ Լոպուխին

նրա դույլերից ջուր է թափվում, և նրա սերմը կլինի առատ ջրերի պես, նրա թագավորը կլինիԱգագից բարձր և նրա թագավորությունը կբարգավաճի։ (Սինոդական թարգ․)[7]
   
   Որպես հարստության և պտղաբերության խորհրդանիշ վերցվում է ջուրը, քանզի այն առատ և հարուստ բուսականության անփոխարինելի պայման է (Յոթանասնիցում 7 −րդ համարի առաջին հատվածը այլ կերպ է փոխանցվում՝ «ἐξελεύσεταιἄνθρωποςἐκτοῦσπέρματοςαὐτοῦ» (սլավ.՝ «изыдет человек от семени его»), հետևաբար բնագրային վերացական «սերմ» հասկացության փոխարեն կոնկրետ անձի՝ հեռավոր իմաստով Մեսսիայի մասին հասկացություն է դրվում)։ «Ագագ» անունը (Յոթանասնից՝ «Γώγ», սլավոներեն՝ «Гог») ամենայն հավանականությամբ ամաղեկացի թագավորների տիտղոսն է եղել, ինչպես որ «Աբիմելեքը»՝ գերարացիների, «Փարավոնը» և «Պտղոմեոսը»՝ եգիպտացիների, «Կեսարը»՝ հռոմեացիների համար։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Այդ սերնդից պիտի ծնուի մի մարդ, որ պիտի տիրի բազում ազգերի: Նրա թագաւորութիւնը Գոգի թագաւորութիւնից հզօր պիտի լինի, նրա թագաւորութիւնը պիտի բարգաւաճի:
(Արարատ թարգ․) Նրա դույլերից հոսում է ջուրը, Եվ նրա սերմն առատ ջրերի մեջ պիտի լինի։ Նրա թագավորն Ագագից ավելի կբարձրանա, Եվ նրա թագավորությունը կբարգավաճի։
(Գրաբար) Ելցէ այր ի զաւակէ նորա, եւ տիրեսցէ ազգաց բազմաց. եւ բարձրասցի քան զԴովգա թագաւորութիւն նորա. եւ աճեսցէ թագաւորութիւն նորա: