Թվոց գրքի մեկնություն 25։13

Ա․ Լոպուխին 

և դա հավիտենական քահանայության ուխտով կլինի նրան և նրա սերունդներին,այն բանի համար, որ նա իր Աստծո համար նախանձախնդրություն ցուցաբերեց և քավեց Իսրայելի որդիների մեղքերը»։ (Սինոդական թարգ․)[13]
   
   Մինչ Հեղի քահանայապետը, քահանայապետությունը շարունակաբար [պատկանում էին] Ահարոնի որդիներից Եղիազարի որդի Փենեեսի սերնդին։ Հեղիի օրոք քահանայապետությունը ժամանակավորապես Եղիազարի տնից անցնում է Իթամարի տանը (Հեղիի՝ Իթամարի տնից լինելն այն փաստով է ապացուցվում, որ Գ Թագավորաց 2−րդ գլխի 27−րդ համարում քահանայապետությունից հեռացված Աբիաթարը անվանվում է Հեղիի սերունդ, Բ Թագավորաց 24−րդ գլխի 17−րդ համարում Աբիմելեքը անվանվում է Աբիաթարի որդի, իսկ Ա Մնացորդաց 24−րդ գլխի 3−րդ համարում Աբիմելեքը անվանվում է Իթամարի սերունդ)։ Սակայն Սողոմոնի օրոք Սադովկ քահանայապետը կրկին քահանայապետությունը վերադարձնում է Փենեեսի տանը։ Սադովկի սերունդը Իսրայելին քահանայապետեր է տալիս մինչև բաբելոնյան գերությունը։

   Ավանդությունն ավելացնում է, որ (Հեղիի, իսկ հետո նաև Դավիթի, օրոք կարճ ընդմիջումով) Փենեեսի սերունդը քահանայագործել է մինչև մեծագույն Քահանայապետի ժամանակները (Գ. Կ. Վլաստով)։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Նրան եւ նրա յետնորդներին յաւիտենական քահանայութիւն եմ խոստանում ի դիմաց այն բանի, որ նա իր Աստծու փոխարէն վրէժխնդիր լինելով՝ քաւեց իսրայէլացիների մեղքերը»»:
(Արարատ թարգ․) Դա նրա համար և նրանից հետո նրա սերնդի համար հավիտենական քահանայության ուխտ կլինի, որովհետև նա նախանձախնդիր եղավ իր Աստծու համար և քավություն արեց Իսրայելի որդիների համար»։
(Գրաբար) եւ եղիցի նմա եւ զաւակի նորա յետ նորա ուխտ քահանայութեան յաւիտենական. փոխանակ զի քինախնդիր եղեւ Աստուծոյ իւրում. եւ քաւեաց վասն որդւոցն Իսրայէղի: