Ա․ Լոպուխին
Եվ Տերը Մովսեսին ասաց. «վերցրու ժողովրդի բոլոր իշխաններին, և կախիր նրանց Տիրոջ առջև՝ արևի տակ, և Տիրոջ կատաղի զայրույթը կվերանա Իսրայելից»։ (Սինոդական թարգ․)[4]
«Ժողովրդի բոլոր իշխաններին», որոնք զոհաբերություններով և պոռնկությամբ մեղք են գործել ի պատիվ հեթանոսական աստվածության, «կախիր արևի տակ», այսինքն՝ մայրամուտից առաջ ընկած ժամանակահատվածում։ Ըստ օրենքի, արևամուտին կախյալների մարմինները պետք է հանվեին (Բ Օր. 21։22, 23)։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Վերցրո՛ւ քո ժողովրդի բոլոր իշխաններին եւ կախի՛ր նրանց Տիրոջ առջեւ՝ արեգակի դէմ, որպէսզի Տիրոջ զայրոյթը վերանայ իսրայէլացիների վրայից»:
(Արարատ թարգ․) Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ ժողովրդի բոլոր իշխաններին և կախի՛ր նրանց Տիրոջ առջև՝ արեգակի դեմ, որպեսզի Տիրոջ սաստիկ բարկությունը վերանա իսրայելացիների վրայից»։
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Առ զամենայն իշխանս ժողովրդեանդ, եւ առակեա զդոսա առաջի արեգական. եւ դարձցի բարկութիւն սրտմտութեան Տեառն յԻսրայէլէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: