Թվոց գրքի մեկնություն 25։8

Ա․ Լոպուխին

և իսրայելացու հետևից մտավ ննջարան և խոցեց երկուսին էլ՝ իսրայելացուն և այդ կնոջը՝ իր արգանդից. և Իսրայելի որդիների կոտորածն ավարտվեց։ (Սինոդական թարգ․)[8]
   
   «Խոցեց նրանց»՝ հետևելով Աստծո անվան փառքի հանդեպ նախանձախնդրության զգացմանը և կռապաշտներին մահապատժի ենթարկելու մասին օրենքի ցուցումներին (Ղև. 19։2, Բ Օր. 13։8−9)։ Ժողովրդի գայթակղության մեջ ընկնելու վտանգի դեպքերում (Հովհ. 2։14, 17) «նախանձախնդրության իրավունք»−ը (jus zelotyparum) րաբբիական ուսուցմամբ [թույլատրելի էր] ճանաչվում յուրաքանչյուր հրեայի համար։

   «Եվ Իսրայելի որդիների կոտորածն ավարտվեց»։ Մովսեսի և դատավորների կողմից հանցագործների մահապատժի դատապարտվելուց զատ, ամենայն հավանականությամբ, շնություն գործած մարդիկ նաև ինչ−որ կործանարար հիվանդությամբ էին պատժվել։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) այդ տղամարդու յետեւից մտաւ անառակ կնոջ սենեակն ու խոցեց երկուսին էլ՝ իսրայէլացի տղամարդուն ու այդ կնոջը՝ իր արգանդից: Այդ ժամանակ էլ դադարեց իսրայէլացիների կոտորածը:
(Արարատ թարգ․) իսրայելացի այդ տղամարդու հետևից մտավ սենյակը և խոցեց երկուսին էլ՝ իսրայելացի տղամարդուն ու կնոջն իր փորից, և Իսրայելի որդիների պատուհասը դադարեց։
(Գրաբար) եւ եմուտ զհետ առնն Իսրայէլացւոյ ի հնոցն, եւ խոցեաց զայրն Իսրայէղի` եւ զկինն ընդ արգանդ իւր. եւ դադարեաց հարուածն յորդւոցն Իսրայէղի: