Թվոց գրքի մեկնություն 28։1

Ա․ Լոպուխին

1-10․ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. [1] «Պատվիրիր իսրայելացիներին և նրանց ասա. «Հետամուտ եղեք, որ իբրև անուշ բուրմունք ինձ մատուցվող ընծաները, զոհաբերություններն ու կերակուրները մատուցվեն իմ սահմանած տոներին»: Նրանց կասես. «Սրանք են այն զոհաբերությունները, որ պետք է մատուցվեն Տիրոջը՝ մշտապես օրական երկու ոչ արատավոր գառ՝ իբրև ողջակեզ»: «Մի գառ կզոհես առավոտյան, իսկ երկրորդ գառը կզոհես երեկոյան»: «Ապա կմատուցես քառորդ դորակ յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր»: Սրանք էին այն ողջակեզները, որ իբրև անուշ բուրմունք ամեն օր մատուցվում էին Տիրոջը Սինա լեռան վրա: «Պիտի ընծայաբերես նաև քառորդ դորակ գինի ամեն մի գառան համար: Գինին սուրբ վայրում կմատուցես Տիրոջը»: «Երկրորդ գառը երեկոյան կզոհես, որի հետ կմատուցես ընտիր ալյուրն ու գինին իբրև անուշ բուրմունք Տիրոջը»: «Շաբաթ օրը կմատուցես նաև մի տարեկան ոչ արատավոր երկու գառ և յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր»: «Ողջակեզի հավելյալ նվերն է դա յուրաքանչյուր շաբաթ օրվա համար, բացի ամեն օրվա ողջակեզից ու գինուց»: (Սինոդական թարգ․)
   
   Շաբաթ օրվա կրկնակի զոհաբերությունը մատուցվում էր ամենօրյա զոհաբերություններից զատ:

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
(Գրաբար) Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսեսի` եւ ասէ.