Ա․ Լոպուխին
բացի սրախողխող եղած մադիանացիներից, նրանք սպանեցին նաև մադիանացիների թագավորներ Եվինին, Սուրին, Րոկոմին, Ուրին և Ռոբոքին` Մադիամի հինգ թագավորներին: Բացի նրանց կոտորելուց, սրախողխող արեցին Բեորի որդի Բաղաամին, (Սինոդական թարգ․)[8]
Հեսուի գրքի 13:21 համարում Եվիին, Րոկոմը, Սուրը, Ուրը, Ռոբոքը կոչվում են «Սեհոնի իշխաններ», այսինքն՝ Սեհոն թագավորի իշխաններ, հավանաբար Անդրհորդանանի հարավում Սեհոն ամորհացու գերիշխող դիրքի պատճառով (Թվ. 21:29):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) բացի սրախողխող եղած մադիանացիներից, նրանք սպանեցին նաեւ մադիանացիների թագաւորներ Եւինին, Սուրին, Րոկոմին, Ուրին եւ Ռոբոքին՝ Մադիամի հինգ թագաւորներին: Բացի նրանց կոտորելուց, սրախողխող արեցին Բէորի որդի Բաղաամին,
(Արարատ թարգ․) Նրանց սպանվածների հետ սպանեցին նաև մադիանացիների հինգ թագավորներին՝ Եվիին, Րոկոմին, Սուրին, Ուրին և Ռոբեին. նաև Բեորի որդի Բաղաամին սրով սպանեցին։
(Գրաբար) եւ զթագաւորն Մադիանացւոյ կոտորեցին հանդերձ վիրաւորաւք նոցա. եւ զԵւին, եւ զՍուբ, եւ զՐոկոմ, եւ զՈւր, եւ զՌոբուք, զհինգ թագաւորս Մադիամու: եւ զԲաաղաամ որդի Բէուրա սպանին սրով, հանդերձ վիրաւորաւք նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: