Ա. Լոպուխին
15, 17-20․ Ապա պիտի վերցնեն ծիրանի կերպաս ու դրանով ծածկեն լուացարանն ու նրա պատվանդանները, դրա վրա էլ պիտի գցեն կապույտ կաշվե ծածկոց և դնեն ձողերի վրա։ Երբ բանակատեղիի բնակիչները ճանապարհ ընկնեն, Ահարոնն ու նրա որդիները պիտի ավարտած լինեն սրբազան ամբողջ սպասքը ծածկելու գործերը։ Դրանից հետո միայն պիտի գան Կահաթի որդիները, որ դրանք վերցնեն տանեն։ Նրանք, սակայն, սրբազան առարկաներին չպիտի դիպչեն, որպեսզի չմեռնեն։ Կահաթի որդինե՛րը պիտի վերցնեն վկայության խորանի բոլոր իրերը, [15] Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ ու ասաց. «Ղևտացիներից Կահաթի տոհմի մարդկանց չվերացնեք։ Այնպես արեք, որ նրանք ապրեն և սրբազան իրերին մերձենալիս չմեռնեն։ Ահարոնն ու նրա որդիները միայն պիտի մտնեն ներս և որոշեն, թե նրանցից յուրաքանչյուրը ինչ պաշտոն է կատարելու։ Կահաթի որդիները հենց այնպես թող ներս չմտնեն սրբությունները տեսնելու համար, թե ոչ կմեռնեն»։ (Սինոդական թարգ․)
Խստասիրտ հրեա ժողովրդի՝ սրբազան իրերի նկատմամբ հարգանքի զգացումն ամրապնդելու համար զորավոր միջոցներ էին անհրաժեշտ:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Ապա պիտի վերցնեն ծիրանի կերպաս ու դրանով ծածկեն լուացարանն ու նրա պատուանդանները, դրա վրայ էլ պիտի գցեն կապոյտ կաշուէ ծածկոց եւ դնեն ձողերի վրայ: Երբ բանակատեղիի բնակիչները ճանապարհ ընկնեն, Ահարոնն ու նրա որդիները պիտի աւարտած լինեն սրբազան ամբողջ սպասքը ծածկելու գործերը: Դրանից յետոյ միայն պիտի գան Կահաթի որդիները, որ դրանք վերցնեն տանեն: Նրանք, սակայն, սրբազան առարկաներին չպիտի դիպչեն, որպէսզի չմեռնեն: Կահաթի որդինե՛րը պիտի վերցնեն վկայութեան խորանի բոլոր իրերը,
(Արարատ թարգ․) Ահարոնն ու նրա որդիները կվերջացնեն սրբարանն ու սրբարանի ամբողջ սպասքը ծածկելու գործը բանակի տեղափոխվելու ժամանակ, հետո կգան Կահաթի որդիները՝ դրանք վերցնելու։ Սակայն սուրբ բաներին չպետք է դիպչեն, որպեսզի չմեռնեն։ Սրանք կլինեն Կահաթի որդիների բեռները ժողովի վրանում։
(Գրաբար) Եւ առցեն հանդերձ ծիրանի եւ ծածկեսցեն զաւազանն, եւ զխարիսխս նորա. եւ արկցեն զնոսա ի մաշկ կապուտակ, եւ դիցեն ի վերայ լծակացն: Եւ կատարեսցեն եւ Ահարովն եւ որդիք նորա ծածկել զսրբութիւնսն, եւ զամենայն կահ սրբութեանն ի չուել բանակին: եւ ապա մտցեն որդիքն Կահաթու բառնալ, եւ մի մերձեսցին ի սրբութիւնսն` զի մի մեռանիցին: Զայն բառնայցեն որդիքն Կահաթու ի խորանէ անտի վկայութեան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: