Թվոց գրքի մեկնություն 4։5

Ա. Լոպուխին

5-14․ Երբ բանակատեղին տեղափոխվելու լինի, Ահարոնն ու իր որդիները պիտի մտնեն վրան, իջեցնեն վարագույրը և դրանով ծածկեն վկայության տապանակը։ [5] Նրանք դրա վրա պիտի դնեն կաշվե կապույտ ծածկոցը, իսկ նրա վրա էլ պիտի գցեն համակ կապույտ կերպասը, ապա պիտի տեղադրեն տապանակի ձողերը։ Նվիրաբերության սեղանի վրա պիտի փռեն համակ ծիրանի կերպասը, իսկ դրա վրա էլ պիտի դնեն ափսեները, տուփերը, գավաթները և մատուցարանները, որոնցով նվիրաբերում են կատարում։ Դրա վրա պիտի դնեն նաև հանապազօրյա հացը, սեղանը պիտի ծածկեն կարմիր կտորով, սրա վրա էլ պիտի դնեն կաշվե կապույտ ծածկոց և պիտի տեղադրեն ձողերը։ Նրանք պիտի առնեն կապույտ կերպաս և դրանով ծածկեն լույսի աշտանակը, նրա երկու կանթեղները, նրա ունելիները, նրա ճրագակալները և յուղի բոլոր ամանները, որոնցով սպասարկում են։ Աշտանակն ու նրա ամբողջ սպասքը պիտի առնեն կաշվե կապույտ ծածկոցի տակ և դնեն ձողերի վրա։ Ոսկե զոհասեղանը պիտի ծածկեն կապույտ կերպասով, դրա վրա պիտի գցեն կաշվե կապույտ ծածկոց և պիտի տեղադրեն ձողերը։ Պիտի վերցնեն պաշտամունքի ամբողջ սպասքը, որոնցով պաշտամունք են կատարում սրբարանում, և պիտի դնեն կապույտ կերպասի մեջ։ Այնուհետև դա պիտի ծածկեն կաշովե կապույտ ծածկոցով և պիտի դնեն ձողերի վրա։ Զոհասեղանի վրա ծածկոց պիտի փռեն, ապա այն պիտի ծածկեն համակ ծիրանի կերպասով։ Վրան պիտի դնեն այն սպասքը, որով պաշտամունք են կատարելու դրա վրա. այն է՝ կրակամանները, մեծ պատառաքաղները, տաշտերը, ծածկիչներն ու զոհասեղանի ամբողջ սպասքը։ Դրա վրա պիտի գցեն կաշվե կապույտ ծածկոցը և պիտի տեղադրեն ձողերը։(Սինոդական թարգ․)
   
   Մարդկային անմաքուր ձեռքերի կոպիտ ու անմիջական հպումից և պարապ հետաքրքրասիրական հայացքներից զերծ պահելու հետ մեկտեղ ծածկոցները նաև զորացնում էին հինկտակարանյան այս սրբազան իրերի խորհրդավորությունը:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Երբ բանակատեղին տեղափոխուելու լինի, Ահարոնն ու իր որդիները պիտի մտնեն վրան, իջեցնեն վարագոյրը եւ դրանով ծածկեն վկայութեան տապանակը:
(Արարատ թարգ․) Բանակի տեղափոխվելու ժամանակ Ահարոնն ու նրա որդիները կգան և կիջեցնեն ծածկող վարագույրը և դրանով կծածկեն վկայության տապանակը։
(Գրաբար) Եւ մտցէ Ահարովն եւ որդիք իւր յորժամ խաղասցէ բանակն. իջուսցեն զվարագոյրն հովանոց, եւ ծածկեսցեն նովաւ զտապանակն վկայութեան,