Ա․ Լոպուխին
5-8․ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. [5] «Խոսի՛ր իսրայելացիների հետ և ասա՛ նրանց. «Այն տղամարդը կամ կինը, որ մարդկային որևէ մեղք է գործում, խիստ արհամարհած կլինի Տիրոջը և հանցանք գործած կլինի։ Թող նա խոստովանի իր մեղքերը, թող լրիվ հատուցի նրան, ում վնաս է պատճառել և վնասի մեկ հինգերորդ մասն էլ ավելացնի հատուցածի վրա։ Եթե վնաս կրած մարդը մերձավոր որևէ մեկը չունի, որ նրան հատուցի իր պատճառած վնասը, ապա հանցանքի դիմաց Տիրոջը հատուցվածը թող պատկանի քահանային, բացի քավության նոխազից, որով նա պետք է քավի իր մեղքը։ (Սինոդական թարգ․)
Ապօրինաբար ձեռք բերված իրը պետք է վերադարձվեր տիրոջը կամ նրա ժառանգին (վերջինիս բացակայության դեպքում՝ խորանին)։ Յուրացված իրի վերադարձի հետ, որպես հավելում, տիրոջը պետք է վճարվեր նաև դրա արժեքի մեկ հինգերորդ մասը: Գողության համար պատիժ հանդիսանալով հանդերձ՝ արժեքի մեկ հինգերորդ մասի վճարումը նաև որպես ապագայի համար նախազգուշացում էր ծառայում: Գողունը տուժածին վերադարձնելուց բացի՝ մեղավորը պարտավոր էր նաև մեղքերի թողության համար զոհ մատուցել (Ղևտ. 5:15, 6։2–6):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) «Հրամայի՛ր իսրայէլացիներին, որ բանակատեղիից հեռացնեն բոլոր բորոտներին, սերմի ծորում ունեցող բոլոր մարդկանց եւ բոլոր նրանց, ովքեր դիակի ձեռք տալով պիղծ են դարձել,
(Արարատ թարգ․) «Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ բանակատեղիից դուրս անեն բոլոր բորոտներին, բոլոր ծորում ունեցողներին և բոլոր մեռելին դիպչելով անմաքուր եղողներին։
(Գրաբար) Հրաման տուր որդւոցն Իսրայէղի, եւ արձակեսցեն ի բաց ի բանակէ անտի զամենայն բորոտ, եւ զամենայն սերմանակաթ, եւ զամենայն պղծեալ յոգի,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: