Ա. Լոպուխին
Եվ ասաց Տերը Մովսեսին. «Օրական մի իշխան թող մատուցի իր ընծաները զոհասեղանի նավակատիքին»: (Սինոդական թարգ․)[11]
«Օրական մի իշխան». սա արվում է ավելի մեծ հանդիսավորության, ընծաների և ընծայաբերողի վրա ուշադրության կենտրոնացման, ինչպես նաև ցեղերի բերած առատ ընծաների համատեղ մատուցման անհարմարությունից խուսափելու համար։
Արժեքավոր ընծաները և զոհ մատուցվող կենդանիները բացառապես նույնն էին, ինչն էլ ենթադրել է տալիս, որ այդ մասին ցեղերի մեջ նախնական համաձայնություն է եղել:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Օրական միայն մի իշխան թող մատուցի իր ընծաները զոհասեղանի նաւակատիքին»:
(Արարատ թարգ․) Տերն ասաց Մովսեսին. «Զոհասեղանի նավակատիքի համար ամեն մի իշխան մի օր մատուցի իր ընծաները»։
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսես. Մի իշխան, մի մի աւր մատուսցեն զընձայս իւրեանց ի նաւակատիս սեղանւոյն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: