Թվոց գրքի մեկնություն 8։9

Ա․ Լոպուխին

Ապա Ղևտացիներին բեր վկայության խորանի առջև, և այնտեղ հավաքի՛ր Իսրայելի որդիների ողջ հանրությանը: (Սինոդական թարգ․)[9]
   
   «Իսրայելի որդիների ողջ հանրությանը». ղևտացիները ամբողջ ժողովրդի կողմից Տեր Աստծուն մատուցված զոհաբերությունն էին․ նրանք փոխարինում էին ժողովրդի անդրանիկներին, որոնք Տիրոջն էին ընծայված հենց իրենց առաջնածին լինելու պատճառով:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) ղեւտացիներին կը տանես վկայութեան խորանի առջեւ, կը հաւաքես իսրայէլացի ամբողջ ժողովրդին,
(Արարատ թարգ․) Ղևտացիներին կմոտեցնես ժողովի վրանի առաջ, կհավաքես Իսրայելի բոլոր որդիների համայնքը։
(Գրաբար) եւ տարցիս զՂեւտացիսն առաջի խորանին վկայութեան, եւ ժողովեսցես զամենայն ժողովուրդ որդւոցն Իսրայէղի.