Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Նրանք չեն կարողանում արդարությամբ վարվել»,−ասում է Տերը: «Բռնությամբ ու հափշտակությամբ գանձեր են կուտակում իրենց պալատներում»: (Սինոդական թարգ․)[10]
Սամարիայի իշխանների հանցավոր կեցվածքն այն աստիճանի էր հասել, որ նրանք կարծես ամբողջությամբ կորցրել էին արդարություն հասկացությունը: Սույն համարի երկրորդ հատվածը ռուսերեն տեքստում ավելի ազատ է թարգմանված, իսկ եբրայերենից պետք է «բռնությամբ ու հափշտակությամբ նրանք լցնում են իրենց պալատները» տարբերակով թարգմանվի: Հիերոնիմոս երանելու մոտ «Thesavrisantes iquitatem et rapinas» տարբերակն է:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Նրանք չիմացան իրենց պատահելիք եղեռնը, - ասում է Տէրը, - քանի որ նրանք անօրէնութիւն եւ թշուառութիւն էին գանձում իրենց գաւառներում»:
(Արարատ թարգ․)Նրանք ուղիղն անել չգիտեն,- ասում է Տերը,- այլ իրենց ամրոցներում բռնություն ու հափշտակություն են դիզում»։
(Գրաբար) Եւ ո՛չ ծանեաւ զլինելոց եղե՛ռն իւր՝ ասէ Տէր. որ գանձէին անօրէնութիւն և թշուառութիւն ի գաւառս իւրեանց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: