Ամոսի մարգարեության մեկնություն 3։5

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Մի՞թե թռչունը գետնի վրա ցանցի մեջ կընկնի, եթե նրա համար որոգայթ չկա: Մի՞թե ցանցը կբարձրանա գետնից, եթե դրա մեջ ոչինչ չի ընկել: (Սինոդական թարգ․)[5]
   
   Այստեղ մարգարեն ցանկանում է ասել, որ ինչպես ցանցի մեջ ընկած թռչունն է բռնվում, այնպես էլ անխուսափելիորեն Իսրայելի ժողովուրդն իր գործած մեղքերի համար պիտի պատժվի և կարծես բռնվի Աստծու դատաստանի թակարդով: Միևնույն ժամանակ, Աստվածային դատաստանը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ չի կործանվել Իսրայելը, ճիշտ այնպես, ինչպես առանց թռչուն որսալու թակարդը երկրից վեր չի բարձրանում (Յունգերով Պ., Ամոս մարգարեի գիրքը, էջ 51):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․).Թռչունը գետին կ՚ընկնի՞ առանց թռչնորսի, գետնի վրայ թակարդը կը շրխկա՞յ, եթէ ոչինչ չի բռնուել:
(Արարատ թարգ․) Մի՞թե թռչունը գետնի վրա ցանցի մեջ կընկնի, եթե որոգայթը չլինի. մի՞թե ցանցը բարձրանում է գետնից, եթե մի որս որսած չլինի։
(Գրաբար) Եթէ անկանիցի՞ թռչուն ի յերկիր առանց որսորդի. եթէ ճայթիցէ՞ որոգայթ ի վերայ երկրի՝ և ո՛չ ինչ իցէ ըմբռնեալ։