Ամոսի մարգարեության մեկնություն 5։22

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Եթե դուք Ինձ համար ողջակեզներ ու հացի ընծաներ մատուցեք, Ես դրանք չեմ ընդունի և ուշադրություն չեմ դարձնի գոհության համար մատուցվող ձեր ճարպոտ հորթերի զոհաբերությունների վրա»: (Սինոդական թարգ․)[22]
   
    Ղևտական 1−3 գլուխներում շարադրված կարգի համաձայն՝ Մարգարեն թվարկում է մատուցվող զոհաբերությունները (oloth uminchotheichem ): «Չեմ նայի գոհության համար մատուցվող (schelem) ձեր պարարտ հորթերի զոհաբերությունների վրա (meriejchem) բառերի փոխարեն սլավոներեն տեքստում ընթերցում ենք. «Ուշադրություն չեմ դարձնելու փրկության համար մատուցվող զոհերին»: Յոթանասնիցը, հավանաբար, «schelem» բառը ընդհանուր՝ «խաղաղություն, փրկություն» (σωτηρίους) իմաստով է ընկալել, իսկ «meriejchem» («meri »` «պարարտ անասուն») արտահայտությունը ծագեցրել է «mareh» (տեսք, հայտնություն) բառից ու թարգմանել է որպես «ἐπιφανείας ᾿υμῶν»:

--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) եւ եթէ ձեր ողջակէզներն ու զոհերը մատուցէք, չեմ ընդունի դրանք եւ չեմ նայի ձեր փրկութեան նշաններին:
(Արարատ թարգ․) Թեկուզ ինձ ողջակեզներ մատուցեք և ձեր հացի ընծաներն էլ, ես դրանք չեմ ընդունի և ձեր պարարտ անասունների խաղաղության զոհերին չեմ նայի։
(Գրաբար) Զի թէ մատուցանէք զողջակէզս և զզոհս ձեր՝ ո՛չ ընկալայց, և յերևելիս փրկութեանց ձերոց ես ո՛չ հայեցայց։