Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Ահա Ես»,− ասում է Զորությունների Տեր Աստվածը,− « ձեր դեմ մի ժողովուրդ եմ դուրս բերելու, Իսրայելի՛ տուն, և նրանք ձեզ պիտի ճնշեն Եմաֆի մուտքից մինչև անապատի հեղհեղատը»: (Սինոդական թարգ․)[15]
Հերեբովամ 2−րդը Իսրայելի թագավորության սահմաններն ընդլայնել էր Եմաֆի մուտքից մինչև անապատի ծովը (հայերեն թարգմանության մեջ «մինչև անապատի հեղհեղատը» տարբերակն է), այսինքն՝ մինչև Մեռյալ ծովը (Դ Թագ. 14։25): Այժմ այդ ամբողջ տարածաշրջանում Տիրոջ կողմից բարձրացված ժողովուրդը նեղելու է Իսրայելին: Մարգարեն, իհարկե, խոսում է ասորեստանցիների մասին: «Մինչև անապատի հեղհեղատը» (ad nahal haarabah). այդ հեղհեղատի ներքո մեծ մասամբ հասկանում են ներկայիս՝ Վադի−ել−Ախզին` արաբական հեղհեղատը (haarabim), որը հիշատակվում է Եսայի մարգարեի մոտ (Ես. 15։7) և ծառայում է որպես Մովաբի և Եդոմի միջև սահման (Նովակ, Գոոնակեր): Ի տարբերություն Դ Թագ. 14:25 համարի, որտեղ իբրև Իսրայելական թագավորության սահման մատնանշվում է միայն Մեռյալ ծովը, այստեղ մարգարեն շարունակում է այդ սահմանը: Այլ մեկնիչների կարծիքով՝ «nahai haarabah» արտահայտության ներքո մարգարեն նկատի ունի Մեռյալ ծովը (Հոֆման) կամ էլ եգիպտական ինչ−որ հեղհեղատ (Յունգերով): Սլավոներեն տեքստում այս համարի վերջաբանը «Եվ կործանելու են ձեզ մինչև Եմաֆի սահմանները ու մինչև արևելյան հեղհեղատները» տարբերակով է փոխանցվում:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) ահա դրա համար էլ, ո՛վ Իսրայէլի տուն, ձեր դէմ մի ազգ պիտի հանեմ, որը պիտի նեղի ձեզ, որպէսզի այլեւս Եմաթ չմտնէք ու չհասնէք մինչեւ արեւմտեան հեղեղատը», - ասում է Զօրութիւնների Տէրը:
( Ամոս 6։14, Արարատ թարգ․) ուստի, ո՛վ Իսրայելի տուն, ահա ես ձեր դեմ մի ազգ եմ հանում,- ասում է Տերը՝ Զորքերի Աստվածը,- որ ձեզ նեղեն Եմաթի մուտքից մինչև Արաբահի հեղեղատը»։
(Գրաբար) Վասն այդորիկ ահաւադիկ ես յարուցից ի վերայ ձեր տունդ Իսրայէլի՝ ասէ Տէր զօրութեանց, ազգ մի՝ որ նեղիցեն զձեզ՝ զի մի՛ ևս մտանիցէք յԵմաթ, և մինչև ի հեղեղատն արևմտից։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: